Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անցյալ օր աղվոր երգ մը լսեցի, մտիկ ըրե, երգեմ նայե ինչպես պիտի հավնիս։ (Կ’երգե):

Ստակով կնիկ մ՚առներ —
— Իշխել կուզե վրադ
Առտու, ցերեկ, գիշեր —
— Ապտակ կուտա բաղ, բաղ:
Ո՜հ գեշ ատեն —
— Անշահ բան
Իրավ շատ —
— Անպիտան:


ՄԱՐԹԱ

Մտիկ ըրե, երկրորդ տունն ալ ես երգեմ, նայե ինչ աղվոր է: (Կ’երգե):

Առանց ստակի կնիկ —
— Թե որ առնել ուզես՝
Ծախես բաճկոն շապիկ —
— Որ զինք սնուցանես:
Գեշ ատեն, և այլն:

Առանց ինձի թատրոն կ'երթաս, այնպես չէ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այնպես է:


ՄԱՐԹԱ

Պարոն, քեզի բան մը հարցնեմ, գիտես թե ինչ է կին մը:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Այո, գիտեմ, կին մը իր ամուսնույն գլխուն փորձանք է:


ՄԱՐԹԱ

Լեզուդ չորնա, ի՞նչպես ալ առանց կարմրելու կը համարձակիս ըսելու թե փորձանք է, մինչդեռ բոլոր աշխարհ կը