Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վկայե որ դուն իմ ստակովս մարդ եղար։ Պատասխան տո՛ւր, նայիմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տամ։


ՄԱՐԹԱ

Պապանձե։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պապանձիմ։


ՄԱՐԹԱ

Բերանդ գոցվի, զրուցե՛, գերի՝ առիր զիս այս տանը մեջ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինչո՞ւ գերի պիտի ըլլաս. կին մը տան մեջ կահ կարասիք կը սեպվի։


ՄԱՐԹԱ

Կահ կարասիք. տեսեք ի՜նչ պաղարյամբ պատասխան կուտա:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Էրիկ մարդիկ պաղարյուն են, կնիկները տաքարյուն կըլլար (Մեկուսի) ամառը։


ՄԱՐԹԱ

Անօրեն մարդ, ըրածիդ կը հավնի՞ս, ամուսնության մեջ միշտ վեճ, կռիվ կը վայլե՞։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Առանց կռվո ամուսնությունը անլի կերակուրի կը նմանցընեն խոհարարները։


ՄԱՐԹԱ

Աղջիկ զավակ ունիս, պետք չէ որ խնամք ունենաս վրան հոգաս և կառավարես զինքը։