Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Աստված մարդս ազատ ինքնիշխան ստեղծեց. աղջիկս անձին տերն է, կրնա զինքը կառավարել. ես Աստուծո դեմ չեմ մեղանչեր։


ՄԱՐԹԱ

Գիտցիր որ այդ խոսքերը մահվանս պատճառ պիտի ըլլան, ասանկ կյանք անցունել չըլլար, ես ապրիլ կուզեմ, մանավանդ շատ ապրիլ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինձի ի՞նչ կըսես, Արվեստ երկայնակեցության կարդա։


ՄԱՐԹԱ

Լոե՛, անգութ. ափսոս որ ինձի պես պարկեշտ կին մ՝ ունիս:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Քու տարիքիդ մեջ կանայք պարկեշտ ըլլալու են։


ՄԱՐԹԱ

Ալ բավ Է, պիտի լռե՞ս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դուն ալ լռե։


ՄԱՐԹԱ

Ամուսնության կապը կամաց կամաց թուլնալ սկսավ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տարեն անանկ կըլլա։


ՄԱՐԹԱ

Բոլորովին պիտի քակվի, գիտե՞ս:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Զանիկա կապողը պինդ կապեր Է. չքակվիր, քահանաներուն կապածը աշխարհականները չեն կարող քակել: