Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Ես կը քակեմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գեշ չըլլար:


ՄԱՐԹԱ

Բոլոր լրագիրներու մեջ հրատարակել պիտի տամ թե (Բարձրաձայն) Թափառնիկոս իր կինը թողուց։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շատ աղեկ խորհեր ես. ասով բարություն մը ըրած կըլլանք, թե որ մեզի պես ուրիշ կռվող ամուսիններ ալ գտնվին, անոնց օրինակ կըլլանք, թող անոնք ալ բաժնվին։ Ասով լրագրապետներն ալ կը վաստկին, թո՛ղ վատկին, ինչու որ անոնք ազգին և ընդհանուր մարդկության հառաջադիմության համար կ’աշխատին, գրել տուր, ծանուցման մեկ տողը երեք դահեկան Է։


ՄԱՐԹԱ

Ինչպես որ կերևի դուն չես ամչնար։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Փառք Աստուծո, ամչնալու ի՞նչ կա որ...


ՄԱՐԹԱ

Երբ ըսեն թե թափառնիկոս իր կինը թողեր է:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պիտի ըսեն թե պատերազմէն ողջ դարձեր է:


ՄԱՐԹԱ

Շատ աղեկ, մնաք բարով։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Երթաք բարով։


ՄԱՐԹԱ

Ապրիս...