Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԿՈՍ, ինքևիրեն

Բարկացած կերևի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թե որ տան մեջ ոտք կոխե, բզիկ բզիկ պիտի ընեմ զինքը:


ՄԱՐԿՈՍ

Բարով, պարոն Թափ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ամեն օր, ամեն ժամ կը պոռա թե իր ստակովը մարդ եղած եմ...


ՄԱՐԿՈՍ

Բարև, պարոն Թափառ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես չեմ ուրանար, իր ստակին համար առի զինքը. բայց դաշնադրութեան ատեն չըսավ որ ամեն օր այսպես պիտի պոռա։ (Կնկան ջայնով) Իմ ստակովս մարդ եղար։


ՄԱՐԿՈՍ

Բարև, պար...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Երբ էրիկ մը կնկան իշխանությանը տակ է՝ ամուսնութիւնը անկատար է և վնասակար։


ՄԱՐԿՈՍ

Բարև, պարոն Թափ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ծունկերս կը դողդղան, չեմ կրնար ոտքի վրա կայնիլ, այսպես բարկացնե զի՜ս... չգիտեմ որ փիլիսոփան կը գրե թե՝ մեկը բարկացած ժամանակը աբգ-ը մինչև. վերջը եթե կարդա, բարկությունը կանցնի փորձենք...


ՄԱՐԿՈՍ

Բարև, պարոն Թափ...