Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամբողջ տարածվեր է, ես ալ, ձեր անունը լսելով, փութացի հոս գալ, որպեսզի...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Վասնզի՝ արվեստս կանոնավոր կերպով հառաջ կը տանիմ։ Ես Եվրոպայի մեջ ուսյալ բժիշկներեն չեմ. իմ բժշկությունս բնականեն է. ինձի եկող հիվանդները միշտ գոհ կըլլան, հուսամ, որ դուն ալ անոնց պես շնորհակալությամբ պիտի երթաս։


ՄԱՐԿՈՍ

Շատ աղեկ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մե՞կ հատ միայն կը ցավի, չէ նե ամենն ալ...


ՄԱՐԿՈՍ

Մեկ հատ, պարոն, մեկ հատ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մեկ հատ կամ երեսուն երկու հատ ըլլա, չէ ինձ փույթ. ինձի համար միևնույն բանն ըսել է։


ՄԱՐԿՈՍ, մեկուսի

Ճարտար մէկու մը կը նմանի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Շատոնց ի վեր է որ ունիս այդ ցավը։


ՄԱՐԿՈՍ

Շուրջ երկու շաբաթ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Արվեստդ ի՞նչ է։


ՄԱՐԿՈՍ

Վաճառական մը...