Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, թիկնաթոռեն ելնելով Ներեցեք, եթե ճանչնաք զձեզ. հրամմեցեք հոս նստեցեք, ոտքդ պագնեմ, թիկնաթոռը նստեցեք։


ՄԱՐԿՈՍ

Հոգ չէ, պարոն աշխատ մըլլաք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կաղաչեմ։ (Մարկոս թիկնաթոռին վրա կը նստի) Շարունակեցեք։ (Հարգանոք կը վարվի):


ՄԱՐԿՈՍ, մեկուսի

Ի՞նչ խոնարհ մարդ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, մեկուսի

Ի՜նչ ագահ մարդ։


ՄԱՐԿՈՍ

Վաճառական մէի ատենոք, իսկ հիմա ջաղացքի մը մեջ գործավոր եմ։ Մարդ չե՜նք, այսօր հարուստ վաղը աղքատ, այսօր առողջ՝ վաղը հիվանդ. այսօր աշխարհ վաղը գերեզման. բայց ես հույսս չեմ կտրեր, քիչ ժամանակեն երևելի վաճառական մը ըլլալու դիտավորություն ունիմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ըղձալի դիտավորություն։ (Մեկուսի) Սա անօրեն կնկան պատճառով այսօր գործերս ձախորդ կերթան։


ՏԵՍԻԼ Ե.

ՆՈԻՅՆՔ և ՆԻԿՈ

ՆԻԿՈ, սուրճը բերելով

Տեր...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, Մարկոսին

Ինչպես անցուցիր այս գիշեր։