Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԿՈՍ

Ամենևին աչքս չգոցեցի։


ՆԻԿՈ

Հայտնի է որ պարոնին աչքը կը ցավի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մինչև որ սուրճս խմեմ, դուն նախապատրաստություններւ լմնցու, Նիկո՛. պարոնին ակուսն պիտի քաշենք։


ՆԻԿՈ

Այո՛, տեր իմ։


ԹԱՓԱՌԻԿՈՍ, սուրճը խմելով

Ուշադրությամբ ըրե՛ որ չվախնա։


ՆԻԿՈ

Այո՛, տեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նայե որ բռնությունը ձեռք չառնենք։


ՆԻԿՈ

Այո՛:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անուշությամբ լմնցուր։


ՆԻԿՈ

Շատ աղեկ: (Կերթա սեղանին վրայեն չեան մը կառնու) Քովս եկուր, եղբայր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Քովը գնա։


ՆԻԿՈ. Մարկոսին ձեռները կապել կուզե.. որն որ՜ չթողուր

Թող որ կապեմ։