Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԿՈՍ

Ինչո՞ւ, եղբայր, ես խենդ եմ. փառք Աստուծո, խելքս գլուխս է. ակռայի ցավ ունիմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Հնազանդություն, պարոն. իմ բանեցուցած կերպերս թեպետ և հիվանդներուն անհաճո կերևին, բայց վերջեն հաճությամբ դուրս կելնեն. թող որ կապե, թո՛ղ, թո՛ղ։


ՄԱՐԿՈՍ

Ի՞նչ կըսեք, ես գող եմ, ավազակ եմ որ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես քու գիտցած բժիշկներեն չեմ. իմ արվեստս ինչ որ կը պահանջե, կատարելու եմ. կիմանա՞ս, պարապ տեղը մի՛ բարկացներ զիս. թող տուր կապե։


ՆԻԿՈ

Վերջեն պիտի զղջաս։


ՄԱՐԿՈՍ

Բայց...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, սեղանին վրայեն ատրճանակն առնելով Մարկոսին կուղղե

Հնազանդություն։


ՄԱՐԿՈՍ

Թո, թո... թո թող կենա...


ՆԻԿՈ, կապելով

Ինչո՞ւ խոսք մտիկ չեք ըներ։

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մի վախնար, իմ սովորությունս է, երբ մեկուն ակռան պիտի հանեմ, ձեռները կը կապեմ, անհոգ եղիր դուն, սեպե