Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԿՈՍ

Այո՛, այո՛, ահա (Ցցունքով), վարի շարքեն։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Եվ դուն բնակած սենեակիդ վերի հարկը թղթապատ և տաք ըլլալը ըսիր։ Ես բերնին մեջ գտնված տեղերուն և գալիքներուն մեջ մեկ անուն տված եմ, և միշտ անանկ կը հարցնեմ. կ՝ուզեմ որ ինձի եկող հիվանդներն ալ սորվին։


ՆԻԿՈ, ցած, առ Մարկոս

Ջանա որ սորվիս, ուրիշ անգամուն պետք կըլլա։


ՄԱՐԿՈՍ, մեկուսի

Ասիկա վարպետ մեկուն կը նմանի, ինչեր կը հարցնե։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

էհ, գործը լմնցավ, ցավող ա կռային ուր ըլլալն ալ իմացանք, հիմա զայն հանելու աշխատելու է. Նիկո, սա ատրճանակը ա՛ռ և պարոնին բերանը ուղղե։


ՄԱՐԿՈՍ, վախնալով

Ի՞նչ կ՝ըսեք, պարոն։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ամենափոքր շարժում մը ընելուն պես պարպե՛։


ՄԱՐԿՈՍ, թոթովելով

Թող կենա, չեմ ուզեր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Լռե՛. պիտի պարպե։


ՄԱՐԿՈՍ, ապշած, շվարած, արձանի պես կը կայնի անշարժ

Ով Աստված իմ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինչչափ վախկոտ ես, ծո տղա՛։