Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԿՈՍ

Չէ... չէ... վախ... կոտ... չեմ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բերանդ բա՛ց... քիչ մ՝ալ բաց, որ լույսը ներս մտնե, կրցածիդ չափ բաց... սա պզտի փատը մեջտեղը դնեմ, որ չգոցվի. (Կը դնե) հա՛. այսպես կեցիր, ես ալ պատրաստվիմ որպեսզի դյուրությամբ կարենամ գործել։ (Գիշերազգեստը, գլխարկը կը հանե. շապիկին թևերն վեր կառնե) Ալ վախ պետք չէ. սեպե թե ակռադ ելավ։


ՄԱՐԿՈՍ

Ըհ, ուհ... ըհ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, պիտակով Մարկոսին բերնին մեջը կը նայի

Չկրցի տեսնել։ Նիկո, սա ճրագըս վառե. ինչ անտեսանելի ակռա, նայինք ճրագով պիտի կարենա՞նք գտնել։ (Ճրագը Մարկոսին բերնին կը մոտեցնե):


ՄԱՐԿՈՍ, ետ ետ կերթա

Ա՜հ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նիկո, կապե ոտքերը։


ՆԻԿՈ

Կը հնազանդիմ, տեր։ (Կը կապե):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ, աթոռի վրա կելնե

Ծունկ չոքե, շուտ եղիր, ժամանակ չկորսնցնենք։ (Աքցանը բերնին մեջ կը խոթե և կսկսի քաշել) Ա՜հ, փատը ինկավ։


ՄԱՐԿՈՍ

Ի՞նչ կընեք, պարոն, լեզուս պիտի փրցնեք։