Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մարդս կը սխալի երբեմն։


ՄԱՐԿՈՍ

Կաղաչեմ, թո՛ղ աքցանը և ուրիշ կերպով եթե հնար է հանել, կատարե, ապա թե ոչ ես պիտի երթամ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տեսակ տեսակ գործիքներով հառաջ կը վարեմ արվեստս, հանդարտ եղիր, սեպե թե ակռադ քաշվեցավ։ Իմ վարպետություններս Եվրոպայի բժիշկները կը զարմացնե և ի ծիծաղ կը շարժե զանոնք։ Ինձի նայե՛ բարեկամ, մեկը կատարյալ բժիշկ ըլլալու համար բավական խելք ունենալու է. միայն բժշկության վկայականով չլմննար, ինչպես որ վարդապետ մը սև վեղարով չկրնար կատարյալ վարդապետ ըսվիիլ՝ թե որ ուսմունք չունենա. ասոնցմէ զատ ատամնաբույժ մը շատ վարժած ըլլալու է որ..


ՆԻԿՈ

Ինքը շատ վարժած է:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Անհո՛գ եղիր դուն, թեպետ և քիչ մը խստությամբ խոսեցա հետդ, բայց իմ արվեստս այնպես կը պահանջե. անուշությամբ չըլլար։ Խստությամբ սկսած գործին անուշություն կը հաջորդե, ինչպես որ անուշությամբ սկսած գործին խստություն... ինչպես որ փոթորիկեն վերջը խաղաղ հողմ... ինչպես որ տրտմութենե վերջը ուրախություն, ինչպես որ... ինչպես որ աղքատութենե վերջը...


ՄԱՐԿՈՍ

Մո՛ւրողություն...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չէ, հարստությունը կը հաջորդե։ Կռնակիդ վրա պառկե՛, զավակս, ե՛ս մինչև հիմա կրնայի քու բոլոր ակռաներդ քաշել,