Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ ինչ ընեմ որ քիչ մը բարկացած եմ այսօր. պառկե, տղաս, պառկե. սեպե թե ակռադ ելավ։ (Մարկոս կը պսակի, Թափառնիկոսը սեղանին վրայեն դերձան մառնելով) Սա Դերձանը ակռայիդ պիտի կապեմ, կապելուս պես լմնցավ գործը. բաց բերանդ... տեսա... ահա կապեցի... անհոգ եղիր... տեղեդ չերերաս... Նիկո, ատրճանակը շտկե՛: (Մարկոսին առջևը կը նստի և ոտները Մարկոսին ուռներուն կռթնած կսկսի քաշել) Կը ցավի՞... համբե՛րե... ինչ ընենք, հիմա պիտի ելլա... թշվա՜ռ տղա, ընկո՞ւզ կոտրեցիր, ինչ ըրիր, որ ասանկ... տեր ողորմյա... ասանկ ակռա մը, որ տեղեն- չշարժիր։


ՄԱՐԿՈՍ, պոռալով

Ահ, ուհ, բուֆ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Նիկո, ատրճանակը մի՛ թողուր... համբերություն, տղաս... սեպե՛ թե ակռադ ելավ։ (Քիչ մալ ուժով կը քաշե դերձանը կը փրթի. ինքն ալ կռնըկի վրա կիյնա):


ՆԻԿՈ, տիրոջը վրան մաքրելով

Փոշի եղավ վրադ։


ՄԱՐԿՈՍ, պսակած

Ա՛հ... ո՜ւհ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գիտեմ ես... բոլոր հանցանքը կնկանս է, որ զիս բարկացուց: (Ոտները գետին զարնելով):


ՄԱՐԿՈՍ

Ո՛ւհ... բո՜ւֆ... (Ոտք ելնել կը ջանա):


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինչո՞ւ կելնես, պառկե՛, տեղեդ մի՛ շարժիր, մաճապարեր, ծունկ չոքե’ և սեպե թե ակռադ ելավ: (Ուրիշ դերձան մը կը հանե, կը կապե ցավող ակռան) Այս անգամ ալ