Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Հասար:


ՄԱՐԳԱՐ

Չկրցի հոս գալ:


ԹԱՓԱԱՆԻԿՈՍ

Չկրցիք։


ՄԱՐԳԱՐ

Ձեզի ըսելիք ունիմ:


ԹԱՓԱՌՆԻԿՈԱ, միշտ զբաղած

Կրնաք ըսել:


ՄԱՐԳԱՐ

Տիկինը տեսա որ բարկացած կերթար:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կրնա երթալ:


ՄԱՐԳԱՐ

Կռվե՞ր եք հետը:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կովեր ենք:


ՄԱՐԳԱՐ

Բայց չվայլեր:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չվայլեր։


ՄԱՐԳԱՐ

Պետք է որ ամուսին մը իր կինը սիրե:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պետք է որ սիրե:


ՄԱՐԳԱՐ

Ըսել է որ դուք չեք սիրեր:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չեմ սիրեր: