Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՄԱՐԳԱՐ

Այսպեսով իր մահվանը պատճառ կըլլաք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կըլլամ։


ՄԱՐԳԱՐ

Պե՞տը է որ ըլլաք:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պետք է։


ՄԱՐԳԱՐ

Պետք չէ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Պետք չէ։


ՄԱՐԳԱՐ

Կը տեսնեմ որ գործ ունիք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Գործ ունիմ։


ՄԱՐԳԱՐ

Ձեզի հետ խոսիլ կուզեի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Խոսեցեք։


ՄԱՐԳԱՐ

Կերևի որ զբաղյալ եք։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Զբաղյալ եմ։


ՄԱՐԳԱՐ

Ինչպես ընենք, քանի մը ժամեն գա՞մ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Եկուր։