Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Երկու թուղթ գրենք, մեկը ս. Պապին, մյուսը Բրոբականտային և մեր իրավունքները պաշտպանենք։

— Այո՛, գրենք, ոչ երկու, այլ երկու հազար թուղթ ինչո՞ւ մեր իրավունքները պիտի հափշտակեն, կ’ըսե և յուր ծիծաղը ծածկելու համար կ’սկսի վարի շուրթին տակը բուսած մազերը խառնել։

Ժողովո որոշմամբ կը գրվին, կ’ստորագրվին և կը ղըրկվին այս թուղթերն, որոնց պատասխանը մինչև այսօր եկած չէ։

Պատրիարքական և նախագահական իշխանություններն այսպես հագնելեն ետքը, սկսավ ինք իր գլխուն գործել, ամեն բան ինքը կ’որոշեր և կը տնօրիներ, ուրիշներուն ձանձրու թյուն չէր տար։ Ժողովուրդը նկատելով, որ իր Պատրիարքը առանձին կը գործե, զինքը հոգնութենե ազատելու համար ուզեց տասներկու անձերե բաղկացյալ Ազգային ժողով մը կազմել։ Դեմ կեցավ Հասունյան, պնդելով՝ թե ինքը ազգին անձնանվեր պաշտոնյան է և թե ամեն գործերը վարելու պատրաստ ըլլալով՝ պարապ աշխատություն է տասներկու հոգիի ձանձրություն տալ։ Հակահասունյանք աղերսագիր կուտան Բ. Դռան և Ազգային ժողովո հաստատությունը կը խնդրեն, Հասունյանք ալ ուրիշ աղերսագրով մը Հակա հասունյաններուն ուզածը չեն ուզեր, հայտնելով՝ թե իրենք շատ գոհ են Հասունյանի բռնած ընթացքեն։ Եր կու կողմեն մարդեր կը հրավիրվին Բ․ Դուռը, ուր Հասունյանները լալով և ողբալով կ’ազդարարեն, թե դժոխք կ’երթան, եթե այդ բարեկարգության հավանություն տան մինչև որ Համազգյաց ընկերության մարմինը մեջտեղեն չվերնա, առարկելով միանգամայն՝ թե հիշյալ ընկերությունն, որ հայերեն ու հռովմեական հայերեն կազմված է, ազգի մեջ դաստիարակություն ծավալելու նպատակավ, հա- կառակ էր հռովմեական սուրբ եկեղեցվո քարոզություններուն, թե երկրագործությունը ազգի մեջ ծաղկեցնելն Վատիկանու օրենքներուն համաձայն չէր, թե հին դրամներ և ձեռագիրներ ժողովելն ավետարանին հակառակիլ էր, թե գյուղերու

112