Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և քաղաքներու մեջ դպրոցներ հաստատելն Պետրոս առաքյալին ուռկանին մեջ քարեր ձգել էր, թե վերջապես հերետիկոս հայերու հետ միաբանիլն ու հաղորդակցություն ունենալն իրենց նախատինք էր Հռովմա գահուն առջև։ Հասունյան յուր արածած հոտին լուսավորութենեն մեծ օգուտներ քաղելով, հաջողեցավ քանդել Համազգյաց ընկերության հիմերն, որոնց վրա շինվեցավ Հռովմեական սուրբ եկեղեցվո փառքը։ Քայց Հակահասունյան կուսակցությունը Ազգային ժողովո հաստատությանը վրա պնդելով կը պնդեր։ Բ․ Դուռն ա՛լ ձանձրացավ Հասունյանե և հրաման ղրկեց, որ Հակահասունյաններու աղերսագիրն գործադրվի։ Հասունյան այս անգամ չկրցավ Բ․ Դռան հրամանին դիմադրելու և ստիպվեցավ պատրիարքական իշխանութենե հրաժարիլ, պատճառելով, թե անձնական տկարություն ուներ, մինչդեռ օրը տասներկու անգամ կր ճաշեր և երկաթե մը ավելի քաջառողջ էր։

Մեծ սխալի մեջ իյնալ է կարծելը, թե Հասունյան պատրիարքութենե հրաժարելուն պես գործե քաշվեցավ։ Վենետիկի միաբանությունն, որ Հասունյան քաղաքականության թշնամի նկատված էր, հաճեցավ յուր երեսին վրա ապտակ մը ընդունել Հասունյանե, որ իտալերեն պարսավագիրք հրատրակելով ամբաստանեց Վենետիկի միաբանությունն իբրև հերետիկոս և հերձվածող, պատճառելով՝ թե հիշյալ վանքին միաբաններն միշտ պաշտպան են հայերու։ Վենետիկի Միաբանությունը ինքզինքն արդարացնելու համար պարսավագիրքին պատասխան մը գրեց պարսավագիրքով մը, որուն մեջ հայտարարելե ետև, թե Հռովմա պապին ամեն հրամաններուն հպատակ էր, կը հարեր նաև, թե հայ ազգն ու եկեղեցին հերձվածող և հերետիկոս էր։ Այս պատասխանին վրա Հասունյան ուրախութենեն ամիս մը խնդաց։

1853-ին գործերն այն աստիճանի եկան հասան, որ Հակահասունյաններն հայտնեցին վերջապես, թե իրենց անհնար է Հասունյաններու հետ միանալը։ Հասունյան, յուր վարպետության զենքերուն վրա բարդեց նաև կրոնական զենքեր։ Բանադրեց այն ամեն անձերն, որոնցմե չէր ախորժեր։ Քանի

113