Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դարձյալ կռիվ և վեճ։ Դուռը ա’լ ձանձրանալով Հասունյանի ընթացքեն, ինչպես որ մենք ալ ձանձրացանք անոր ըրածներն պատմելեն, Մահմուտ Նետիմ փաշային օրով կը վճռվի, որ այս բարի մարդը քիչ մը դուրս ելնե Օսմանյան հողեն։ Հասունյան րանադրելով իր․․․ բախտը Պոլիսեն կը մեկնի և Քյուբելյւսն պատրիարք կ’ընտրվի կախակայալ և բանադրյալ հռովմեական հայերու։ Հասունյան պարապ չնստիր. կը համոզե Քյուբելյանը, որ ագարակի մը դատն վաստակած ըլլալեվ, Հասունյանի թշնամի ըլլալու պատճառ մը չուներ այլևս, որ պատրիարքութենե հրաժարվի Քյուբել- յան զղջումի կուգա ս. Պապին առջև մեղա կը գոչե ազգին իրավունքներն քանի մը տարի պաչտպանելով մեծ մեղք գոր- ծելուն համար, 1879-ին Հասունյան պատրիարք կ'ընտրվի։

Հոս կը վերջանա ահա կենսա զրությունն այն մարդուն, որուն դեմքն օր մը պզտիկ տղա մը տեսնելով վախցած Է և մինչև այսօր կուլա։