Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ գտնված է․ խմբագիրներն, որ ձմեռվան ածուխ գնելու համար Լուսինյան կ’ստեղծեն, երեսփոխաններ, որոնք իրենց շահուն համար ամեն օր նոր իրավունքներ կ’ածեն, բանաստեղծներ, որ օր մը չեն կարող ապրիլ եթե իրենց համար գովեստներ չքաշեն իրենց բարեկամներու բերնեն․դատավորներ, որոնք Արդարությունը չտեսնելու համար կուրություն ի լույս կ’ածեն․ վաճառականներ, որ ժամվան մը մեջ Ստության երկու հազար հավկիթ մեկեն կը ձգեն․գրավաճառներ, որ օրացույց մը ծախելու համար ճարտասանության ստեղծող կը հանդիսանան․ խաբեբաներ, որ խաբելու համար իրենց աչերեն այնչափ արտոսր կը թափեն, որուն վրա անգղիական Տեվասթեյլըն զրահավոր նավը կրնար ճամբորդություն ընել․ երգիծաբաններ, որ ոչ թե ապրելու, այլ չմեռնելու համար յուր ընթերցողներուն ծիծաղին արարիչ կ’ըլլան․գրագետներ, որ կտոր մը հացի համար ժամվան մը մեջ իրենց ըղեղեն խմբագիր, դասատու, մատենագիր, թարգմանիչ կը հանեն, ընթերցողներ, որ ձրիաբար լրագիր կարդալու համար լրագիր ունեցողի մը քով շուտով բարե- կամություն կ’ստեղծեն և անոր գրպանեն լրագիրը կը քաշեն ըսելով, չեմ կարծեր, որ մեջը նոր բան մը ըլլш․ երիտասարդներ, որ պարի մեջ նոր կամուրջներ կ’ստեղծեն օրիորդներուն ու տիկիններուն թևերուն տակեն անցնելու համար․ ագահներ, որ այն ատեն իրենց զավակ կ’ստեղծեն, երբ գիշերօթիկ վարժարանի մը տնօրենեն խոսք առնեն, որ իրենց զավակն կես թոշակով պիտի ընդունի վարժարանին մեջ․ պճնող, պչրող տիկիններ և օրիորդներ, որ իրենց դեմքին վրա ամեն օր նորանոր պատկերներ կ'ստեղծեն, վերջապես այս ամենը չէ՞, որ ստեղծեց Ազգային ջոջերը։ Արդ, ասոնք կարդալեն ետքը, ոչ ոք կը համարձակի քարկոծել Փափազյանը, թե ինչո՛ւ ժողովրդականության ծնունդ տվավ և ոչ ուրիշ բանի մը․մանավանդ թե ամեն մարդ գովելու պարտավոր է զինք այն նախատեսության համար, որով գուշակած է, թե հայ ազգին մեջ ավելի կը վաստկի այն մարդը, որ ահ ժողովուրդ, վան ժողովուրդ կը պոռա, քան այն, որ ուղղական

119