Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ետքը կը մոռնային: Տիկին Մարթա պատուհանին առջևը նըստած՝ փողոցեն անցնող մեկու մը վրա ավելի կատարյալ տեղեկություն կրնա տալ, քան Փափազյան յուր հորինած ազգային պատմությամբը հայ դյուցազներուն վրա․ եթե չեք հավատար, բացեք անոր պատմությունը, որպեսզի տեսնեք միայն հետևյալ հարցումները․

— Ո՞վ էր Հայկ․

— Բելն որո՞ւ զավակ է․

— Սա մարդն Արամին աներձագը չը՞ նմանիր․

— Արային հայրը մորուք ունե՞ր․

— Տիգրանին քեռա՞յրն է սա։

Պետք է խոստովանիլ, որ համառոտության մեջ մինակ չէ Փափազյան, մրցողներ ունի յուր դեմ․և եթե այս մրցումը շարունակվի՝ քանի մը տարիեն տասը տողի մեջ պիտի կրնանք կարդալ մեր Ազգային պատմությունը։ Այդ պատմություններու մեջ, համառոտության համար, մորուքը ճերմկցած անձերու նորածին երեխաներ ներկայացված են, դարերը վայրկյանի մը մեջ անցած են։ Ծննդոց գիրքը բաղդատմամբ այն պատմություններուն՝ ընդարձակ գործ մը կրնա համարվիլ։ Հայկա անունը գիտնալն անոր վրա կատարյալ տեղեկություն առնել է, իսկ անոր բազկին վրա ծանոթություն ուզելն մեծ ժամավաճառություն է։ Հրատարակեց նաև Քերականության ձագ մը, որուն վրա ալ խոսելու հարկ չենք տեսներ, քանի որ հաստատված ճշմարտութուն մ՝է այսօր, թե լավագույն դասագիրքերն անոնք են, որ շատ վաստակ կը ձգեն անոնց հեղինակներուն: Փափազյան յուր հասուցած դասատուներովը Հայաստանի մեջ կը տարածեր յուր հորինած գասագիրքերը։

1862-ին յուր հեզահամբույր բնավորության շնորհիվ Ղալաթիո թաղական խորհրդո անդամ ընտրվեցավ, զի լցցի բանն, թե յաթոռ. Մովսէսի նստան փարիսեցիք։ Ղալաթիո խորհըրդարանն, որ երբեմն Պրոպատիկե ավազան և երբեմն ալ Ղալաթա օջախը հորջորջված էր, ժողովրդականության կեդրոն համարված էր և այնչափ ազդեցություն ուներ, որ Պատրիարքարանի հանցավոր դատածն անմեղ կը հրատարակեր։ Ամրաստանված

123