Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոս կը վերջանային։ Առաջին անգամ հոն պուետ հորջորջվեցավ Միսաքյան։ Ես որ հասարակության կը խոսիմ և սուտ խոսելն կը վախնամ, կը հայտնեմ, թե Միսաքյան ինք վաստկած չէ պուետ անունը, ուրիշե մը ժառանգած է զայն։ Հայտնի է արդեն, որ ամենեն մեծ անիրավությունները ժառանգական խնդիրներու մեջ կը գործվին։ Հանճարն ոչ ազգություն ունի և ոչ կրոնք և իբրև ոսկի յուր արժեքը կը գտնե ամեն տեղ։ Հանճարի ծնունդ եղող բանաստեղծություն մը լավ ընդունելություն կը գտնե Անգղիայեն, որչափ ալ անոր հեղինակն սլավ ըլլա։ Իսկ մենք հանճարահանդեսի մը մեջ ի տես աշխարհի դնելու համար քանի՞ քերթված ունինք։ Մենք դժբախտաբար ոսկի կ'անվանենք ինչ որ պղինձ է և որ սակայն ոսկիի պես կը հնչե ժողովրդյան ականջներուն։ Իմ կարծիքովս բանաստեղծություն մը, ոտանավոր կամ արձակ, կամ ընտիր ըլլալու է և կամ բնավ ըլլալու չէ։ Կը ճանաչեմ երիտասարդներ, որ ինք- զինքնին բանաստեղծ կ'անվանեն և հանգ մը գտնելու համար իրենը դրածն հազար անգամ կը սրբագրեն, նորեն կը գրեն, կը գծեն, հանգի մը համար հարյուր թերթ թուղթ կը պատառեն և երբ հաջողին իրենց փնտռածը գտնել և տողին վերջը տեղավորել՝ կը տեսնես որ այդ ոտանավորով ցամաքի վրա նավարկություն կ'ընեն և ծովու վրա ձիարշավ։ Երբ մարդ մը գովել ուզեն և դիպվածն առաքինի բառն դնե տողին վերջը, կ'սկսին մտմտալ և տարի մը խորհելեն վերջր հիշյալ առաքինի մարդը գինետունե գինետուն կը պտըտցունեն և մեծ առաքինի գինեմոլ մը ներկայացնելու որոշում կուտան։ Ինչո՞ւ։ Վասն զի ոտանավորն նույնահանգ ընելու համար աոաքինի մը գինիեն ավելի ի՞նչ բան կրնա հարմարիլ։

Բայց մարդը կյանքին մեջ գինի դրած չէ բերանը․ որո՞ւ հոգ․ առանց զրպարտելու ոտանավոր գրելը դյուրին բա՞ն է։ Իսկ վայ ան մարդերուն, որոնց վրա գրված ոտանավորներուն մեջ վանկ մը կը պակսի, վատն առանց հրավերի կուգա այդ պակասը կը լեցունե։ Այսչափ չէ, սպանության ալ կը դիմեն, քառերն իրենց ձեռներուն մեջ այնքան արժեք ունին, որչափ լաթի մը կտոր դերձակներուն քով․գլխեն, մեջքեն կամ պոչեն

129

Հ. Պարօնյան—9