Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը կտրեն զանոնք․ մեր լեզվին բառերն անկարելի է ճանաչելանոնց ոտանավորներուն մեջ. ասելը սելի կը փոխվի. նվերը երբ ոտանավորի մեջ ներկայանալ ուզե, գլոլխ կը բանա և վերկը կտրեն զանոնք․ մեր լեզվին բառերն անկարելի է ճանաչել անոնց ոտանավորներուն մեջ. ասելը սելի կը փոխվի. նվերը երբ ոտանավորի մեջ ներկայանալ ուզե, գլոլխ կը բանա և վեր կը մտնե հոն։ Ավելի՛ն կա․ երբ արեևուն ծագումը ծանուցանել ուզեն ասոնք՝ ամենը մեկեն վարդամատն Արշալույսին կը դիմեն․ որո՞ւ երթա խեղճը, հազար մատ ալ ունենար՝ չէր կրնար ամենը գոհ ընել։ Փափկիկ, լուսին, սրինգ, մարգագետին, սոխակ, մանավանդ կուսիկ իրարու ձեռներե կը հափշտակվին և կ'երթան մտնել ամեն ոտանավորներու մեջ։ Երբ բանաստեղծության գիրք մը կարդալ ուզես՝ կը տեսնես, որ թուղթերն իրենք իրենցմե կը դառնան, վասն զի յուրաքանչյուր էջին մեջ զեփյուռը կը փչե, չմոռնանք ըսել, որ եթե առանց հովանոցի զանոնք կարդալու ելնես՝ եգիպտացի մը կը դառնաս, այնչափ կ՝էրիս արևեն, որ յուր ճառագայթներն միշտ արձակած է հոն։ Փառք տուր աստուծո, եթե հոն փչած սյուքեն մսելով չհիվանդանաս։ Դեռ քանի մը շաբաթ առաջ մեկը Մասիսի մեջ ջրհեղեղ մը նկարագրած էր, որուն մեջ մազ էր մնացեր, որ Նոյ նահապետն ալ խղդվեր․ աստված իսկ ջուրերուն մեջ պիտի մնար, եթե առաջուց չփախչեր։ Երբ քննադատ մ'ելավ և դիտողություն ըրավ, սա պատասխանն առավ, թե մի՞թե Ամենակարողն աստված կարող չէ ինքզինքն ազատել։ Եթե Պառնասա տնօրենությունը երբեմն տպագրական տեսչության անդամ Պառնասյանի հանձնված ըլլար՝ այդ քերթողները կը պատժվեին Ապողոնն այսչափ ստորնացուցած ըլլալնուն համար։ Ես որ նախապատիվ կը համարիմ ոսկի չունիմ ըսելը, քան կտոր մը պղինձն իբրև ազգային ոսկի ներկայացնելն և ծաղու նշավակ ըլլալն, ես որ վերջապես չեմ կարող պղինձն ոսկի անվանել, ի՞նչպես հանդգնիմ այսօր Միսաքյանը պուետ հորջորջել, մանավանդ թե ասպարեզի վրա ոտանավոր մը միայն ունի, որ ավելի անոթութենե ներշնչված է, քան թե մուսաներե։

Այսպես, Միսաքյան գրական ասպարեզին վրա հարստա- հարիչ քյուրտի մը պես ուրիշներու ստացվածքն հափշտակե- լով, իբրև մի սագ պուետի փետուրներով զարդարվելեն վերջը

130