Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ասդիեն անդիեն խոսքեր հավաքելով՝ զանոնք կը սանտրե, կը կոկե, անուշաբույր յուղերով կ'օծե և հրապարակ կը հանե, և երկու տողով հասկնալի բան մը յուր գրիչին տակ երկու Էջի մեջ անհասկնալի կ'ըլլա, և երբ վարսավիրա մը կը տեսնեմ, որ անմիտ երիտասարդի մը գլուխը բռնած ժամերով անոր վրա կը խաղա՝ կ’ըսեմ. Միսաքյանը հոդված կը գրե, իսկ երբ այն երիտասարդին հետ խոսիմ և գլխուն արտսւքին զարդն և ներքին ունայնությունը տեսնեմ, կարելի չէ, որ չհիշեմ Միսաքյանի գրած հոդվածները։

1870-ին որոշեց այս մարդը Պոլիս գալ։ Ի՛նչ նպատակավ։ Ահա յուր ծրագիրը․

«Ա․ Էշ մը առնել և երբեմն երբեմն վրան հեծնելով Ալեմ Տաղի երթալ․

Բ․ Սկյուտարու մեջ ծովահայաց տուն մը ուզել ազգեն․

Գ. Իրեն և իր իշուն ամսական մը պահանջել ազգեն․

Դ. Իր գործերը հրատարակելու համար քանի մը հարուստներե դրամ հավաքել․

Ե. Լրագիրներու մեջ հոդված գրել, եթե ազգն երթա յուր ոտները համբուրե․

Զ. Ուզած մարդերուն հայհոյելու արտոնություն պահանջել քաղաքավարութենե»։

Այս ծրագիրը ծոցը դնելով ճամբա ելավ Բարիզեն և տասնօրյա ճամբորդութենե ետքը Պոլիս գալով՝ Ղալաթիո եկեղեցին իջավ և նույն երեկո հյուրընկալվեցավ յուր մեկ բարեկամեն, որուն վրա ետքեն կատաղաբար հարձակեցավ։ Ազգային մամուլը սիրալիր ընդունելությամբ բարևեց այս պուետին գալուստը, ողջամիտներն ուրախացան, որ հանճարեղ գրիչ մը կարգ ու կանոն պիտի դներ ազգային դրական ասպարեզին, որ ասկե տասը տարի առաջ ալ հիմակվնե մեծ տարբերություն չուներ։ Բայց ի՞նչ օգուտ ունի սիրալիր ընդունելությունը մարդու մը, որ էշ մը կ'ուզե։ Սիրալիր ընդունելության վրա չէր կրնար նստիլ և ոչ ալ անով Ալեմ Տաղի երթալ։

133