Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մատենադարանին առջևը նստած է ահա Միսաքյան։ Եթե յուր կատուն կտոր մը փշրանք գտնելու համար կամացուկ մը դուռը բանա՝ ահուդողի մեջ կ'իյնա, որ չըլլա թե եկողը մարդ ըլլա։ Քանի մը վայրկյան վերջը մեկը ներս կը մտնե իր սենյակեն, և ահա Միսաքյան իսկույն բարկությամբ տեղեն կ'ելնե և կ'երթա սենյակին սեմին վրա կը նստի՝ ինքներեն մրմռալով.

«Սա մարդերու ձեռքեն բնավ հանգստություն չկա. վայրկյան մը հանդիստ չեն թողուր, որ մարդս առանձին նստի և ընելիքին վրա խորհի, ազատություն չկա աշխարհիս վրա. կարծես բոլոր աշխարհ միացած Է զիս նեղելու համար»:

Եթե հյուրն իրեն որպիսոuթյունը հարցնելու համարձակի՝ հետևյալ պատասխանը կուտա. «Ծանր հիվանդ եմ. մինչև առավոտ աչերս փակած չեմ. դուք չեկած քիչ մը աղեկ Էի, բայց երբ դուք սենյակեն ներս մտաք, հիվանդությունս ավելի ծանրացավ»։

Եթե այս պատասխանին վրա հյուրը հանդգնի հարցնել, թե ի՞նչ Է հիվանդությունը, մեկեն ի մեկ կը կանգնի և հյուրին երեսը ծուռ ծուռ նայելով՝ այսպես կը պատասխանե.

«Կարծեմ խոսելու ազատության հետ չխոսելու ազատությունն ալ հարգելու պարտավոր ենք, և դուք բնավ իրավունք չունիք զիս բռնի խոսել տալու, մանավանդ թե խոսելու ժամանակ ալ չունիմ, վասն զի հիվանդ եմ։ Բայց գիտեմ ես, մեկը դիտմամբ ղրկեց քեղի հոս, որ զիա բարկացնես, արյունս գլուխս ցատկե և մեռնիմ»։

Եվ ավելն առնելով կ'սկսի սենյակն ավլել և փոշիներու մեջ խղդել հյուրն, որ դուռը բանալուն պես կը փախչի։ Միսաքյան անմիջապես դուռը կը կղպե և քանի մը մեծ սնտուկներ կը դնե դռան ետին, որ չբացվի և կուգա տեղը կը նստի այնպիսի ուրախությամբ, որ կարծես մեծ շահ մը ըրած Է: Կես ժամեն դուռը կը զարնվի։

— Ո՞վ Է ան, կը հարցնե ներսեն Միսաքյան։

—Ես եմ, Համբարձում․․․յան, զքեզ տեսնել կ'ուզեի

135