Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարապ աշխատության է, կ՝ըսե, վասն զի իմ դրածս հասկնալու կարողություն ունեցող մարդ չկա։

Փողոցն ելած ժամանակը մինակ չպտըտիր, շատ անգամ Օտյան էֆենտիի, Ստեփան փաշայի, Յուսուֆյան Էֆենտիի հետ կը պտըտի, ինչպես նաև գրական ասպարեզն ելած ատենն ալ մեկ թևը Հոմերոսին կուտա և մյուսը Օվիտիոսին։

Եթե կը փափաքիք Միսաքյանի դեմքին վրա ծանոթություն առնել, հիշեցեք դեմքերն այն մարդերուն, որոնք օր մը լսելով, որ Դիոգինես հրապարակի վրա մարդեր, մարդեր կը պոռար, անոր շուրջը խմբվեցան և հետևյալ պատասխանն առին․

«Ես մարդ կանչեցի․ դուք ինչո՞ւ եկաք»: