Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մին կաթողիկոս ձեռնադրել տվավ, ինքզինքն ալ աթոռակալ անվանեց և բռնեց ազգային իշխանության սանձերն, զորս ուզած ատեն կը քաշեր և ուզած ատեն թող կուտար։ Աթոռակալություն, պատրիարքություն, կաթողիկոսություն, ամեն բան ինքն կը տնօրիներ և չէր վարաներ մեծ պատրաստություններ տեսնել կաթողիկոսական հաջորդության համար։ Ազդեցությունը մեծ ըլլալուն պատճառավ՝ մեծ ծախքերու կարոտ Էր․ — Հայտնի Է, որ պզտիկ ծախքով մեծ աղդեցություն չըլլար — ուստի սկսած Էր ամեն օր Միաբանության դիմել և ստակ խնդրել, կամ առանց խնդրելու առնել։ Միաբանությունն անոր մեծ ադդեցութենեն օգուտ քաղել չուզելով հրաժարեցուց զինքն մշտնջենավոր աբբահայրութենեն՝ ըսելով․

— Պզտիկ աղդեցություն ունեցող աբբահայր մը մեր գործին ավելի աղեկ կուգա։

Թեպետև ազգային գործերե քաշված կ’երևի, բայց ամեն թել յուր ձեռներուն մեջն Է։ Հասունյան մեծ կարևորություն կուտա իրեն և այս վերջին տարիներս քանի մը անգամ փորձեց, բարձր աշխարհականներու ձեռամբ զինքը վաստկիլ․ բայց Քազանճյան չմոտեցավ, վասն զի վհատած չէ և դեռ կ'աշխատի Հասունյանը տապալել և իրեն հաջորդել, և եթե օր մը հաջողի յուր նպատակին հասնիլ, ազգը սարկավագ չպիտի տեսնե, ամենը վարդապետ․ վարդապետ չպիտի տեսնե, բոլորը եպիսկոպոս և հատիկ հատիկ չէ, այլ տասնյակ- ներով։

Պետք է գիտնալ, որ Քազանճյան, որչափ ալ առանձնացած ըլլա, շատացած չէ այն բարություններով զորս ըրած է ազգին, այլ խոստացած է ավելի մեծ գործերով յուր անունն անմահացնել՝ եթե հաջողի ձեռք անցունել չորս միլիոն անգղիական ոսկին, զորս պիտի ընդունի Հնդկաստանեն։ Հարյուր քառասուն տարվան ժառանգական խնդիր մ'է սա, որուն հոգի տված են վանքին վեջ գտնված հին նամակները։ Անցյալ տարի Անգղիո դեսպանատան մեջ կազմված քննիչ մասնաժողովն Հնգկաստանի կառավարության տեղեկագիր մը

143