Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Եղիցին կամք քո որպէս յերկինս և յերկրի։

—Վերջակետ։

—Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր։

—Վերջակետ։

—Եվ թող մեզ զպարտիս մեր։

—Ստորակետ։

—Որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց։

—Վերջակետ։

—Եվ մի՛։

—Շեշտ միին վրա։

—Տանիր զմեզ՛ի

—Ինիին կռնակը մակակետ կա։

—Փորձութիւն։

—Միջակետ։

—Այլ փրկեա զմեզ'ի չարէ։

—Վերջակէտ (Մեկուսի) Հասունյանե։

—Զի քո Է արքայութիւն և զորութիւն և փառք յավիտեանս։

—Միջակետ։

—ԱմԷն։

—ՎԷրջակետ։

Հասունյանի հակառակ ըլլալու համար այսպես կը վարվի եկեղեցական արարողություններուն մեջ․ թողլով ժամանակին պատասխանել այս հարցման՝ մենք միայն կ’ըսենք․ թե ինքը մարդ շահելու արհեստին մեջ այնքան վարպետ է, որ միտքը չէ կարող երևակայել․եթե մարդու տեղ դրամ դնեինք՝ Ռոչիլտ մը կ’ունենայինք ազգին մեջ։ Գիտե ինք, որ ժողովրդյան մեջ կա մաս մը, որ բութով ավելի փութով կորսացվի քան թե բառերով․ չանգիտեր նաև թե ուրիշ մաս մ’ալ կա, որուն բութն ալ ազգային շահն է և վերջակետն ազգային իրավունք: Ասոնք գիտնալով յուրաքանչյուրին մտային կարողությանը համեմատ կը շարժի, թեպետև եկեղեցիեն դուրս յուրաքանչյուրին ճաշակն ալ գոհացնել չմոռնար։ Օրինակի համար, երբ զավեշտական լրագրի մը խմբագրի մը

146