Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայր Սուքիաս կարմիր այտերով և ճերմակ մորուքով պատկառելի մարդ մ՜է։ Եթե առաջարկե մեկուն, որ երթա ինքզինքը ծովը նետե՝ այդ անձը կը քաշվի անոր առաջարկությունն մերժելու և եթե ծովր չնետվի՝ մեյ մ’ալ անոր երևնալու կ’ամչնա։ Յուր դեմքին վրա գաղափար մը տալու համար պարտավոր ենք հիշել դեմքն այն մարդուն, որ աթոռի մը վրա նստելու պատրաստված ժամանակը ուշադրություն չընելով, որ սատանային մեկը աթոռը ետևեն քաշած է՝ կըռնակի վրա կ’իյնա։