Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուրիշի մը գույքը հափշտակելեն ետքը կը փափաքի անոր հայրերն ալ կողոպտելու։ Այս չափազանց փափաքն մղվելով է անշուշտ, որ Խորեն եպիսկոպոս ելավ օր մը հետևյալր հրատարակեց.

«Նկատելով, որ Ռուսաստանի մեջ Լուսինյան մը կա, որ նամակով ինձի կ'իմացունե, թե ես իրեն եղբոր որդին եմ.

«նկատելով, որ բոլոր եղբայրներս Լուսինյան մականունը կը գործածեն.

«նկատելով, որ Հարազատ եղբայրներու մեջ տարբեր մականուններ գործածե ն անտեղի է.

«Ես ալ որոշեցի, որ այսուհետև Լուսինյան գործածեմ»։

Փառք տանք աստուծո, որ միտքը չէ ինկած հետևյալն ալ գրելու.

«Նկատելով, որ եղբայրներս ամուսնացած են...»։

Ւնչպես հայտնի կ'երևա, Խորեն եպիսկոպոս վերոհիշյսւլ նկատելովներով բոլոր պատասխանատվությունն հորեղբորն ու եղբայրներուն վրա կը ձգե։ Եթե հորեղբայրն բան մը գրած չըլլար իրեն, եթե ներելի ըլլար հարազատ եղբայրներու մեջ տարբեր մականուններ գործածել՝ անշուշտ ինքն ալ չպիտի ստիպվեր փոխել յուր մականունը, օրինավորությունն է, որ կ'ստիպե խեղճը Լուսինյան հորջորջվելու: Հարկ կը համարինք հոս հիշել, թե Խորեն եպիսկոպոս յուր կարծիքներուն հետ ալ այնպես կը վարվի, ինչպես յուր մականուններուն հետ, միայն սա տարբերությամբ, որ կարծիքներն ինն օրը անգամ մը կը փոխեք մինչդեռ մականունները ինը տարին անգամ մը։ Թո՛ղ աղոթք ընե նորին գերապատվությունը, որ վաճառական չէ, եթե վաճառական ըլլար և այսպես հաճախ մականուն փոխեր՝ քիչ ատենվան մեջ վաճառատունը կը գոցեր։

1876-ին Կրոնական ժողովո ատենապետ ընտրվեցավ շնորհիվ այն կուսակցության, որ իրեն հետ աշխատած էր Խրիմյանը պատրիարքական աթոռեն վար առնելու դյուցազնական գործին մեջ։ Ատենապետ ընտրվելուն հետևյալ օրը բանադրեց մեկն, որ բանավոր պատճառներով առաջին կինն թողած ըլլալով՝ուրիշի կնիկի մը հետ ամուսնացած էր։ Ալս