Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏԻԳՐԱՆ ՏՈԻՍՈԻՖՑԱԽ

Պատմագիրները համաձայն չեն Տիգրան Յուսուֆյանի ծննդյան թվականին վրա։ 1850 թվականին ծնունդ կուտան անոր այն պատմագիրներն, որ ամուսնացնելու աղջիկ ունին. ուրիշներն, որ անոր նախագահությանը տակ կորուսեր են իրենց դատը, 1820-ին կ'ստեղծեն զայն։ Իսկ մենք, որ հաճույք մը չենք զգար կիներու մեջ տարիքի խնդիր հուզելով, կ՚ըսենք թե այս երեսփոխանը Միջագյուղ ծնած Է 1835-ին, 1854-ին և 1875-ին։ 1835-ին՝ եթե դեմքին նայիս, 1854-ին՝ եթե պարահանդեսի մը մեջ գտնվի, իսկ 1875-ին՝ եթե հասակին նայիս՝։

Ծնած ժամանակն այնքան նիհար Էր, որ եթե Լիկուրգոսի օրով ծնած ըլլար՝ անպատճառ ջուրը ձգված պիտի ըլլար։

Մանկության օրերուն մեջ հանդարտ ու հեզաբարո ըլլալով՝ բնավ պատճառ չէր տար ստնտուին, որ զինքը կսմթտե։ Գիշերներն այնպես խոր քուն կը քաշեր ինչպես որ կը քաշե, երբ իրեն երթաս և բանաս իրեն այնպիսի խոսակցություն մը, որ բնավ վերաբերություն չունի դատի հետ։ Ձմեռվան այն երկար գիշերներուն մեջ անգամ մը միայն կ'արթննար և այն ալ ոչ թե լալու կամ կաթ ուտելու համար, այլ յուր թաթիկներովն ստնտուին ծիծերը բռնելով քնանալու համար։ Ամեն երախա, ինչպես հայտնի Է, ունի այս սովորությունը, սակայն կ'երևի թե այս երախան բավական ատեն հետևած Է այս սովորության, վասն զի, կ՚ըսեն ոմանք, չորս տարեկան եղած ատեն, տան սպասուհիները Տիգրանիկեն կը գանգատին եղեր։

Տղայական խաղերու բնավ չէր մասնակցեր. խելքն ու միտքը պարգևաբաշխության հանդեսին վրա Էր։ Ամեն կիրակի