Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բախտին պատգամը կատարվեցավ, Յուսուֆյան առևտրական Ժողովներեն մեկուն նախ անդամ և հետո ամբոդջոլթյունն (նախագահ ) եղավ։

Նախնիք Արդարությունը տեսած պիտի ըլլան, որ զայն կշիռ. ի ձեռին կը ներկայացնեն. անոր բարի ըլլալն ալ ճանլչցած են անշուշտ, որ այնչափ հարդ ու պատիվ կ'ընծայեն անոր. մենք դժբախտաբար ժողովներու մեջ ալ իրեն հանդիպած չունինք, որ տեսնեինք, ճանչնայինք և կարենայինք այսօր ըսել, թե Յուսուֆյան շատ լավ կամ գեշ կը վարվի Արդարության հետ։ Շատերը, որ մոտեն կը ճանաչեն Յուսուֆյան էֆենտին, կ'ըսեն թե Արդարության ներկայացուցիչն է ան և թե Արդարության պես կշիռ մը ունի ձեռքը, սակայն պնդողներ ալ կը գտնվին թե՝ այդ կշիռը ծախու առնված է նպարավաճառե մը, որ պակաս կշռելուն համար ամեն օր տուգանք կը վճարեր։ Աս անհավատալի է:

— Կը տեսնե՞ք փաստաբաններն ի՛նչպես ուշի ուշով մտիկ կ’ընեն, որպեսզի կետ մը բռնեն և ինձի դեմ դատ բանալ տալով քառասուն-հիսուն ոսկի վասակին... Պարոն փաստաբաններ, մի' պարծենաք կենսագրություններուս մեջ զիս դատի հրավիրելու բնություն ունեցող կետեր գտնելնուդ վրա, որովհետև կենսագրություններս կազմող բոլոր կետերն նույն բնությունն ունին։ Այս պարագայիս մեջ կը նմանցնեմ զձեզ այն ձկնորսին, որ այս օրերս տասը բալամուտ որսալուն վրա կը պարծենա, քանի որ շաբաթե մը ի վեր ծովը բալամուտով լեցված է։ Բայց քանի որ ձեզմե շատերը հոդվածի մը մեջ ավելի իրենց գործ կը փնտռեն քան թե արդարություն ես ալ խոհեմություն կը բանեցնեմ և խոսքս կը փոխեմ։ —

Առանց ասոնց կամ անոնց ըսածներուն ականջ կախելու՝ ես կ'ըսեմ թե Տիգրան էֆենտի Յուսուֆյան միշտ արդարությամբ վարված է, որովհհետև ուրիշ կերպով վարվիլը անկարելի է։ Մեր բոլոր ժողովներուն մեջ արդարությունը միշտ կը փայլի յուր բացակայությամբը։ Տիգրան էֆենտի շատ ճշտություն կը պահե յուր պաշտոնին մեջ, օրինակի համար, եթե պատիվ ունենաս օր մը իրեն ներկայանալու... դատով, նախ և առաջ քեզի պիտի ըսե. 21