— Ազգային դաստիարակությունը զարգացնելու ամենեն կարճ ճամրան...
— Ւ՞նչ կ'ըսեք։
— Շատ աղեկ խորհեր եք. առողջ մարմին, առողջ միտք, կ'ըսե առածը, հետևապես մարդս որչափ միս ուտե, այնչափ առողջ միտք կ'ունենա. ուստի որչափ շատնա մսավաճաոությունն՝ այնչափ կը շատնա բանաստեղծությունը, գրականութիւնը և այլն։
— Շնորհակալ ենք, ի՞նչ պետք է այս գործը գլուխ հանելու համար։
— Ատենապետ մը, և այն ատենապետն ալ ես կ՚ըլլամ։
Դոան քովն ես կարծեմ, ասոր ալ օձիքեն քաշե և չորրորդին սպասե, որ ահա կուգա.
— Բարև, էֆենտի։
— Աստուծու բարին։
— Քանի մը երիտասարդներ մեկտեղ եկած ընկերություն մը հաստատած են. ասոնք ոչ իրենց ըրածը գիտեն և ոչ ալ ընելիքը. այսպիսի ընկերություններն ազգին չարիք հասցնելեն ուրիշ բանի մը չեն ծառայեր, ուստի մենք որոշեցինք ընկերություն մը կազմել... այդ ընկերութիւնը կործանելու համար։
— Բուն հայությունն ալ աս է։
— Մեզի կ'օդնե՞ք այս պարագային մեջ։
— Ւնչո՞ւ չէ, քանի որ կ'ըսեք թե ազգին վնասակար է, պետք է որ կործանվի։ Ես անոր ատենապետը կանչել կուտամ ե կը խոսիմ։
— Ատենապետը կանչել կուտա՜ք...
— Այո՛, պիտի վախնա՞մ իրմե։
— Բայց այդ ընկերության ատենապետը... դուք եք։
— Ե՞ս եմ... Տեր ողորմյա... ի՞նչ փույթ թե ես եմ. քանի որ նպատակին չի ծառայեր կ'ըսեք, պետք է կործանել։
— Շնորհակալ եմ։
— Մեր պարտքն է կործանել այն բոլոր վնասակար ընկերությունները, ով որ ալ ըլլան անոնց ատենապետները։ 23