Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը կարծեք թե կը կործանե՞. քավ լիցի. — կր կարծեք թե կը շինե՞, երիցս քավ լիցի, այնչափ ընկերություններու անդամ է, որ ժամանակ չունի ո՛չ կործանելու, ո՛չ ալ շինելու: Ստույգը խոսելու համար Տիգրան էֆենտի Յուսուֆյան ազգին հառաջադիմությանը մեր ամենեն ավելի փափաքողներեն է, ե այս չափազանց փափաքով է անշուշտ , որ ամենուն մեկեն հասնիլ կ'ուզե և ոչ մեկուն կրնա հասնիլ։ Ո'չ անցյալ և ոչ աս դարուս մեջ չկա ընկերություն մը, որուն կամ ատենապետն՝ կամ անդամ չըլլա, և ինչպես որ վարդն առանց փուշի չըլլար։ ընկերությունն ալ առանց Յուսուֆյանի չկրնար, ըլլալ — առակաբանությունը միմիայն վարդին փուշեն անբաժանելի ըլլալուն վրա է, երեսս ի՜նչ կը նայիք, ո՜վ չարամիտներ։

1868-ին անդամ եղավ այն խնամակալության, որ հառաջ պիտի տաներ Շահ-նազար և Նուպարյան վարժարանը, որ վերջեն աշխարհածանոթ եղավ յուր.., կործանմամբը։ Արդարությունը խոսելու համար յուր աշխատությունը չզլացավ հոն Յուսուֆյան էֆենտին, և ջանաց, որչափ որ կրնար, կանգուն պահել այդ շենքը, բայց որովհետև անհատի մը կամքն ու ջանքն միայն բավական չեն պայծառ պահել այնպիսի շենք մը, որ ժողովրդյան քաջալերությամբը միայն կրնար հարատևություն գտնել, ուստի և գոցվեցավ։ Հոն կը գտնվեին աշակերտներ, որ կես թոշակով ընդունված էին և քառորդն վճարել կը դժկամակեին, կային աշակերտներ, որ թոշակն բնավ չէին վճարեր և միայն կ'ուտեին կը խմեին, կային որ դրամ մը չվճարելեն զատ կը փափաքեին, որ իրենց հագուստն ալ դպրոցեն շինվի։ Այսպես կր վարվին ահավասիկ մեր ազգայիններն, երբ իրենց զավակներն աղգային մասնավոր վարժարանի մը մեջ դնեն, իսկ ընդհակառակն՝ պահանջվածեն ավելի կուտան, երբ օտարի մը հանձնեն իրենց զավակները։

1870-ին երեսփոխան ընտրվելով՝ հրավիրվեցավ երեսփախանական ժողովո մեջ աթոռի վրա բազմելու։ Այս ժողովո մեջ բավականեն ավելի գործեց, որովհետև հոն գործելը 24