Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


լեզվով էր ոչ թե ձեռքով։ Յուր ատենաբանություններն երրեմն տարապայման կ'երկննային՝ և ունկնդիր ժողովրդյան գլխուն ցավ կը պատճառեին. թեպետև շատերը կը հարգեն Յուսուֆյան էֆենտիին ատենախոսություններն իբրև... քրտնեցուցիչ դեղ. և այս է պատճառը, որ հարբուխ եղողները փոխանակ թեյ խմելով կամ ոտքերը տաք ջուրի մեջ դնելով քրտնել աշխատելու՝ Յուսուֆյան էֆենտիի երկարաձիգ ատենախոսությունները մտիկ կ'ընեին և քրտնելով բժշկություն կը գտնեին։ Եթե սովորություն ըլլար, որ թույլ տրվեր կիներու մտնել երեսփ. ժողովին մեջ, շատ մը կիներ ուխտի կ'երթային անոր երկարապոչ ատենախոսություններուն։ Երբ կարճ կր խոսեր՝ լավ կը բացատրեր յուր միտքն և զորավոր փաստերով կ'ըմբերաներ յուր հակառակորդները: ճշմարտությունը կը հարկադրե զմեգ խոստովանիլ, որ լակոնական ոճին մեջ շատ հառաջ գացած է յուր... հասակը, և երբ զինքը տեսնեմ՝ մըտքես կ'ըսեմ.

— Ո՜վ մարդ լակոնական, այդ հասակիդ ոճր ինչո՞ւ չես գործածեր ատենախոսություններուդ մեջ։

Ոչ միայն երեսփոխանական ժողովո մեջ, այլ վարժարաններու և թատրոններու մեջ ալ ըրած է ատենաբանություններ, որոնց թիվն այսօր վեց հազար ութը հարյուր իննսունը վեցի կը հասնի: Յուր ատենաբանություններուն մեկ մասը կ՚սկսի «Խնամակալուհի ւոիկնա յք»ով, մեկ մասը «Տյարք և տիկնայք»ով, մեկ մասն ալ «Տյարք»ով։

Ամեն պարգևաբաշխության հանդեսներն ինք կը բանա. եթե երկու կամ երեք հանդես մեկ օրվան հանդիպին՝ երկուքին ալ կամ երեքին ալ կը հասնի, և դաստիարակությունը բնաբան դնելով կր համոզե հանդիսականներն, որ ստակ տան։ Յուր համոզողական խոսքերուն շնորհիվն Է, որ այսօր Միջագյուղի Ս. թարգմանչաց վարժարանը գոցվելու վիճակի մեջ ինկած Է:

1872-ին անդամ ընտրվեցավ Քաղաքական ժողովին. որուն ատենապետն էր Ապրո էֆենտի, որուն հասակը լակոնական ոճի բնավ չէր համապատասխաներ։ Յուսուֆյան

25