Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՏԵՓԱՆ ԱՍԼԱՆ8ԱՆ

— Ըղա... ըղա... ըղա...

Եվ ահա կիները կ'սկսին իրենց դիտողությունները հայտնել, ինչպես Պ. Տիրայր չմոռնար յուր քննադատությունները հրատարակել նոր գիրքի մը.., կազմին վրա։

Մանկության առաջին ձայնը նոր աշխատասիրության մը ծանուցումն Է, զոր նախ դրացի կիները լսելով կը փութան գործը տեսնել և քննադատել։

Այն քննադատություններն, որ նորատիպ երախաներու վրա եղած են, շատ ավելի օգուտներ ընծայած են ազգին, քան անոնք, որ նորատիպ մատյաններու վրա գրված են։ Պատճառը պարզ Է և հայտնի։ Երախայի հեղինակներն իրենց առաջին երկին պակասությունները տեսնելով՝ աշխատած են մյուս գործերն նվազ թերությամբ ի լույս ընծայել։ Միթե կիներու քննադատության պտուղը չէ՞ տեսնել, որ անդրանիկ մը միշտ հոր մը և մոր մը գլուխ գործոցը չէ և միշտ կրտսերներն են, որ պատիվ կը բերեն իրենց հեղինակներուն՝ որք միայն իրավունք ունին այսօր պարծենալով իրենց մեկ կըրտսեր զավակին ձեոքեն բոնել ազգին ներկայացնել զայն և ճակատաբաց կրկնել այն խոսքը՝ զոր Պ. Մամուրյան ըսավ Պ. Նորայրի բառարանի նկատմամբ, թե «շատ ավելի դյուրին Է բանադատել գործ մը քան հորինել, քանի որ բանադատությունը սովորաբար մի քանի Էական սկզբունքի վրա լինելով՝ ընդհանուր տեսություններ կ'ընե քննելի գործի մասին. մինչդեռ հեղինակություն մը աշխատություն և հմտություն կ'ենթադրես»։ Գիրքի հեղինակներն այսպես վարված չեն դժբախտաբար։ Ասոնք ոևէ բանադատություն իբրև հարձակում 30