Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը բերել տալ և անոր հանձնել. սակայն մեկ աշակերտին մեկ դասատու հատկացնելու դիմադրություն կ' ըներ թաղական... սնտուկը։ Կ'զգար ինք, որ դասընկերներուն ծուլությանը կը զոհվեր, որով կ'ստիպվեր լուր գործը քալեցնելու համար շատ անգամ անոնց օգնել: Երբ ընկերները դասի կ'ելեին, ինքը հուշարարի պես անոնց ետևեն կ'ըսեր այն օրվան դասն, ինչպես երեսփոխանական ժողովո մեջ կ'ըսեր դասընկերներուն իրենց համարը։ Յուր անդուլ աշխատությամբ հաջողեցավ չորս ամսվան մեջ ուսանիլ համաձայնությունը. զոր չէ կրցած սակայն գոյացնել օր մը ժողովո մեջ։ Տեր բային ո՛ւր ալ գտնվեր, անմիջապես կր ճանաչեր, կարծե. պարտք ուներ անոր։ Վերջապես օր մը դասատուին քանի մը սխալները գտնելով, համոզվեցավ, թե այդ վարժարանն ան կարող Էր հագեցնել անոթությունն, զոր կը... սնուցաներ սրտին մեջ ուսման և գիտության համար: Բախտավոր Էր, վասն զի այն ատենները ազգին զավակներուն դաստիարակությանը համար խորհող հարուստ գյուխներ և մարդեկային։

1838-ին՝ բարեհիշատակ Կարապետ ամիրա Պալյան է անոր քեռայրը՝ Հովհաննես, արքունի ճարտարապետներ. որոշեցին, ազգային մանկտվույն լույս տալու նպատակավ. Սկյուտարի Երուսաղեմի վանքն հիմեն նորոգելով վարժարանի փոխարկել։ Այս որոշման վրա ուրախացավ Ստեփանիկն, ինչպես կ'ուրախանա աղջիկ մը, երբ իրեն ըսես. ել պարահանդես տանիմ քեզի: Այս ամիրաները Երուսաղեմի պատրիարքին իմացուցին իրենց որոշումը, խնդրելով նորին սրբազնութենեն, որ այդ շենքն ազգին շնորհելու հաճելեն ետքը՝ բարեհաճի նաև տարին հարյուր քսան հազար դահեկան տալ աղքատ տղաներու կրթության համար։ Նորին սըրբազնությունն, որու անունն բարերախտաբար Եսայի չէր որ օր մը ելներ և ազգին ըսեր՝ վանքը քսանհինգ հազար ոսկի պարտք ունի. օրհնյալ ժողովուրդը բարեհաճի զայն վհարել. ընդունեց իրեն ներկայացված աոաջարկությունը։ Հայկական հաստաբազուկ եղբայրներ փլցուցին այդ մեծ վանքը... տասը

33 Հ. Պարոնյան—3