Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վայրկյանի մեջ, ինչպես կործանեցին Արմաշու միաբանները համանուն վանքը, ինչպես պիտի կործանե օր մր Մամբրե Մուշի վանքը, եթե դեռ կործանված չէ։— Այո՛, տասը վայրկյանի մեջ. իրարու երես նայելու հարկ չկա. եթե չեք հավատար՝ ցույց տվեք ազգային շենք մը և հիմնահատակ ընենք տասը վայրկյանի մեջ... հայու արյուն կը կրենք մենք:— Քանի մը շաբաթ ետքը վարժարանի մը շինության ձեռնարկեցին և քանի մը ամիսեն վանքին տեղ կանգնեցին վարժարան մը, զոր արիստոտելյան ճաշակով կոչեցին ճեմարան, ուր պիտի դասախոսեին դասատուները... պառկելով։ 1833 դեկտեմբերի 9-ին ճեմարանի դռները բացվեցան։ Ասլանյան գիրքնրը ժողվելուն պես վազելով ճեմարան մտավ, և հազիվ թե դասերու բաժանումը պիտի սկսեր՝ ամիրաներու դասուն բաժանումը սկսավ:

Քանի որ ճշմարտություն Է, ինչո՞ւ վախնանք ըսելու թե մեր դաստիարակության շենքերը Յանոսի տաճարներ Էին մինչև մոտ ժամանակներս. եթե կռվո ժամանակ չէին բացվեր անոնց դռները՝ գոնե բացվելուն պես կոիվը կսկսեր և փակվելուն պես խաղաղությունը վերստին կը հաստատվեր: Ճեմարանի բացվելեն քանի մը ամիս ետքը, մեկ կողմեն աշակերտներու ոմանց ծնողքը մեծ զրկանք կը համարեին իրենց տղաները ճեմարան ղրկելեն ետքը տարեկան թոշակ վճարելը, մյուս կողմեն ամիրաներու մեծագույն մասը կը փափաքեր, որ ի փառս ազգին ճեմարանը...կործանվի, սպառնալով, որ եթե անոր դռները չփակվին՝ պիտի ստիպվեին ֆալախայի առնել... ճեմարանը։ Ազգին պատիվը կը պահանջե, որ, կ'ըսեին, ճեմարանը գոցվի։ Այս լոլսո տաճարն սկսավ օրըստօրե պարտքի տակ ճնշվիլ։ Ամիրաները հաջողեցան Երուսաղեմե առնվելիք հարյուր քսան հազար դահեկանի վճարումն ուշացնելով և իրենց ծանոթներուն զավակները ճեմարանեն քաշելով փակել տալ անոր դռները, հակառակ այն ջանքերու, զորս ժողովրդյան արհեստավոր մասը թափեց կանգուն պահելու համար այդ շենքը։ Քանի մը տարի կռվո ասպարեզ ըլլալեն ետքը՝ 1841 Հոկտ. 3-ին՝ դռնփակ

34