Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչե հոս իրրև Ասկղեպիոսի աշակերտ ներկայացավ Ստեփան փաշան. ասկից ետքը պիտի տեսնենք զինք ազգային ասպարեզին մեջ Անաքարսիսի աշակերտ ատենախոսության մեջ. Մովսեսի հետևող... օրենքներու գործադրության մասին, և կենդանի Պրոտեոս...գույն փոխելու տեսակետով:

Սահմանադրության հաստատության օրերը կը մոտենային, և ինքը կ'ուրախանար, որ ամիրաներեն վրեժ լուծելու ժամը պիտի հնչեր, այս պատճառով աշխատակից կ'ըլլար այն ամեն անձերու, որ պատիվ ունին այսօր Սահմանադրության հաստատող անունը կրելու: Ժամը հնչեց. ֆալախան վերցվեցավ և Սահմանադրութիւնը Հրատարակվեցավ: Ուրախութենեն նույն օրը քանի մը ամիրա ծաղրեց:

1862- ին անդամ եղավ Սահմանադրության Գործադիր ժողովին, որ չկրցավ գործադրել Սահմանադրութիւնն՝ անոր համար, որ մյուս անդամները Ստեփան փաշային պես խիստ չէին գործադրության մեջ:

1863- ին Քաղաքական ժողովո անդամ եղավ, և առաջարկեց, որ ազգային լրագիրներուն բերանը սանձ դրվի Սահմանադրության բարեկամե մը ասանկ առաջարկություն լսելը շատերուն զարմանք պատճառեց. բայց արդարացուց ինքզինք, առարկելով, թե՝ սանձ դրվի ըսի, բայց չըսի թե սանձ դրվելեն ետքը կառքերու լծվին: Այս առարկությունն այն ատեն իբրև գոհացուցիչ նկատվեցավ, բայց Ստեփան փաշա չկրցավ յուր վրայեն վանել ժողովրդյան այն համոզումը, թե՝ յուր կարծիքները դեռ հաստատ հիման վրա չեն և թե այնքան փոխվելու ենթակա են, որքան մարդուս դիրքը:

1874-ին Երեսփոխանական ժողովո ատենապետության աթոռին վրա ելավ նստեցավ։ Գլուխ եղավ ձախակողմյան անվանված երեսփոխաններուն՝ որք կը պնդեին, թե ազդին շահերը պաշտպանելու վրա հիմնված Է իրենց կուսակցութիւնը, թեպետև աջակողմյաններն ալ պոռալե չէին դադրեր՝ թե իրենք են ազգային շահուն պաշտպանները: Ձախ կողման մեջ այնչափ խորը գնաց, որ աջ կողմեն եկած հիվանդները

37