Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նշանավոր հեղինակներուն գործերն ուշի ուշով կարդացած և ըղեղին մեկ անկյունը զետեղած է։

Այն համբավն, որ կը վայելե և որ այնքան կր վայլե իրեն՝ որքան յուր երկար վերարկուն, շատերու փափաք կը ներշնչե անգամ մը գոնե տեսնել այս մարդն, որ հրապարակի վրա այնքան գոռում գոշում կ'ընե։ Ւնչպես ժամանակով Աղեքսանդր Դիոկինեսն, այնպես ալ երբեմն ամիրաները պատվելին տեսնելու կ'երթային, և երբ առաջարկեին իրեն խնդրե մեզմե ինչ որ կ'ուզես, Պատվելին կը պատասխաներ. կը խնդրեմ որ դրամ տաք ինձի: Ամիրաներն այս ազատ և հանճարեղ պատասխանին վրա հիանալով, կը քաջալերեին զինքը ոսկիներով, զորս անձնանվիրաբար կ'առներ Պատվելին... կիրակի օրերը, և այդ գումարներով Հայաստանյայց եկեղեցին կը պաշտպաներ։

Տեր-Կարապետյան սովորական կերպով չնստիր յուր սենյակին պատուհանին առջև։ Եթե փողոցը նայիլ հարկ ըլլա՝ մեզի պես գլուխը պատուհանեն դուրս չհաներ, այլ ոտները։ Շատ անգամ զարմացած եմ, թե ի՝նչպես կրնա տեսնել ոտներովը, մանավանդ թե անոնց վրա ակնոց ալ չէր դներ: Ոտներեն մեկուն մատներեն անցած է յուր ծխափայտն, որ կ'արգելու իրեն գուլպա հագնիլը։ Եթե հարկ ըլլա իրեն հոդված մը գրել կրոնի վրա, կ'երթա գրասեղանին առջև, որուն վրա միշտ անպակաս է գրիչ, մելան և ածուխ. վայրկյան մը կը խորհի և կ'սկսի գրել։ Գրությունն ավարտելուն պես, կ'երթա բազմոցին վրա կ'երկննա և գիրք մը առնելով կը կարդա։ Բարեկամ չունի... բացի գիրքերեն՝ որոնց յոլրաքանչյուրն յուր տեսակին համեմատ շարած է մատենադարաններու մեջ։

Պատվելիին վարդապետություններն հետևյալներն ըլլալու են.

Պետք է մարդերն իրենց խոսքերեն դատել և ոչ գործերեն, և երբ մեկն ըսե մեզ, թե ես վաճառական եմ և երթալեռներն ավազակություն ընե, պարտավոր ենք զայն իբրև պատվավոր վաճառական հարգել, վասն զի բերանը սրտին թարգմանն է։

Հ, Պարոն յան—4

49