Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հուսացե՛ք։


— Ձեր քիպարությանը չէի ձգեր, որ հիսուն ոսկիի խոսքն ընեք։


— Սնտուկներս կառնեմ, կերթամ ես։


— Կրնաք երթալ, բայց հիսուն ոսկին տաշեն ետքը։


— Չե՝մ տար։


— Կուտաք։


Կը հասնին Ծաղկի փողոց, ուր եկած էին նաև քահանան, սափրիչն ու տիկին Շուշան։


— Գնացե՛ք, մեկդի գացեք, երեսնիդ տեսնել չեմ ուզեր, պոռաց Աբիսողոմ աղան տեսնելով զանոնք։


Հետո դուռը զարկավ, ներս մտավ և սկսավ սնտուկները կապել ի զարմացումն տան տիկնոջ։


— Ինչո՞ւ կը ժողվըվիք կոր, Աբիսողոմ աղա, հարցուր տան տիկինը։


— Երթամ պիտի, պիտի երթամ։ Միտքս փսխեցի, չպիտի կարգվիմ։


— Բարկացուցի՞ն ձեզի։


— Ո՛չ։


— Ի՞նչու ուրեմն բարկացած եք։


— Բարկացած չեմ։


— Բուրում Աբիսողոմ աղա, Մանուկ աղան հիսուն ոսկի պիտի ուզեր քեզմե, ուզե՞ց։


— Ուզեց։


— Սխալմունք մէ եղեր։


— Սխալմո՞ւնք է եղեր։


— Այո՛, հիսուն ոսկի չպիտի ըլլա, այլ հարյուր հիսուն ոսկի։ Սա բարությունն ըրե՛ մեզի։ Դուն քիպար մարդ ես: Մենք ալ քու սայեյեդ պարտքե կ՝ազատինք։


Աբիսողոմ աղան սնտուկները կապելն, փողոց ցատկելն, երեք բեռնակիր բերելն ու սնտուկներն դուրս հանելն մեկ կ՝ընե։


Սափրիչը, քահանան, տիկին Շուշան և Մանուկ աղան կը հետևին իրեն մինչև... հյուրանոցին դուռը, ուսկից կը մտնե