Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աբիսողոմ աղան, և կը հեռանան իրեն հետևողները, բացի Մանուկ աղայեն, որը կընկերանա Աբիսողոմ աղային հաշիվները կարգավորելու համար։


Այն օրեն ի վեր Աբիսողոմ աղան տեսնող չեղավ. միայն թե քանի մը շաբաթներ նույն հյուրանոցին դռան առջև կը տեսնվեին խմբագիրը, հեղինակը, բանաստեղծը՝ իրենց թևին տակը թղթյա ծրարներ ունենալով։


Այսպես ուրեմն կարգվելու նպատակավ Պոլիս եկողն աղջիկ միսկ տեսնելու ժամանակ չունեցավ և, ինչպես կըսեն, բուրդ ու բապուճ փախավ մայրաքաղաքես։ Բայց անջնջելի հիշատակ մը թողուց գրական մարդոց մտքին մեջ:


Երբ երկու երեք հեղինակը մեկտեղին, «Ինտոր փախուցինք սա Աբիսողոմ աղան» կըսեն ու կը խնդան քիչ մը։


Իսկ երբ դրամական տագնապի մեջ գտնվին, «Աստված, Աբիսողոմ աղա մը ղրկե մեզի» կըսեն և իրենց մտքով ալ կը հավելուն. «Խնդրեցէք զԱբիսողոմ աղան, և ամենայն ինչ յաւելցի ձեզ»։


Մեծատուններն ալ կը հիշեն Աբիսողոմ աղան, երբ գրական մարդ մը անոնց մե կենա՛սությունը խնդրե։


Աբիսողոմ աղա չենք մենք, կըսեն։


Իսկ մենք, որ ներկայացած չենք Աբիսողոմ աղային, կը հրատարակենք սույն գործն՝ ոչ այնքան մեղադրելու նպատակավ ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն և այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան ժամանակիս գրական մարդոց ողբալի կացությունն և գրականության մասին ազդային մեծատուններու սարսափելի անտարբերությունը։