Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ները չեն կրնար լուծել հանցանքն իրենցը չէ, վասնզի իրենց դասատուն անգամ շատ անգամ ըղեղը կը պատառե՝ այդ նամակներն իմաստ մը հանելու համար։


Պարոն Շաշյան, որ Հայաստանի մեջ սովու պատճառած աղետներուն վրա ժողովրդյան գութը շարժելու և անկե նվեր հավաքելու նպատակավ նամակներ կը հրատարակե լրագիրներու մեջ, հասարակության անհասկնալի լեզվով կը խմբագրե յուր սավառնաթև նամակները, որպեսզի մեր ազգայիններն իրենց եղբայրներուն տառապանքներն իմանալով չտխրին և չլան։ Այս տեսակով պարոն ատենադպիրն ազատ էր լատիներեն ալ խոսիլ Ժողովրդեան...


Աղջիկներու վարժարան մալ կա, զոր Ազգանվեր հայուհյաց ընկերությունը բացած է՝ աղքատ աղջիկներու ձրի դաստիարակություն տալու համար: Կարողություն և հաջողություն կը մաղթենք սույն ընկերության ազնվասիրտ տիկիններուն, որ ամեն ջանք ի գոքծ կը դնեն իրենց նպատակին հասնելու համար...։ Եթե այս կիներն այր, և իրենց այրերը կին ըլլային՝ անշուշտ Թարգմանչաց վարժարանն այսպես դժբախտ տեսնելու դժբախտություն չէինք ունենար։


Լուսավորչյան վարժարանն գոհացուցիչ է առայժմ, սակայն միշտ հսկումի պետք ունի, որ անընդհատ հարատևե յուր կանոնավորոսթյանը մեջ։


Հայկական կրթարան անվամբ գիշերօթիկ և ցերեկյա վարժարան մը, որու տնօրենն է պարոն Գուրգեն, ամեն արգելքներու և ձախորդություններու դեմ դնելով այսօր խիստ կանոնավոր վիճակի մեջ մտած է։ Ահա գյուղիս ամենեն մեծ շենքն և մարդը։


Հոս է Բարեսիրաց ընկերության թատրոնն, որու անունն անշուշտ հազար անգամ կարդացած ես փողոցի պատերուն վրա։ Այս թատրոնի մեջ կը ներկայացվեին ժամանակավ անմահ Պեշիկթաշլյանի և մահկանացու Հեքիմյանի ողբերգություններն, որոնց նմաններն այժմ պարգևաբաշխության օրերը վարժարաններու մեջ կը ներկայացվին ի մեծ ձանձրություն հանդիսականներու։ Այս թատրոնին մեջ է, որ այժմ շատերը