Այս էջը սրբագրված է
Ավելորդապաշտություն չկա այս գյուղին մեջ, ոսկին այս հաշվեն դուրս է, մանավանդ թե պակասապաշտություն կը տիրե հոս: Ամենն ավելի պաշտվող կուռքը նորաձևությունն է:
Զբոսանքը շատ կը սիրեն հոս, եթե տան մը մեձ պարն սկսի՝ առնվազն վեց օրեն կը վերջանա. իսկ երբ ազգային խնդրո մը վրա խոսք բացվի՝ կես ժամեն ավելի չտևեր։
Ներքին բերքն է ելակ և բամբասանք։ Ելակն ամեն տարի առատ չըլլար՝ բամբասանքն, որ շատ անձրևեն կամ շատ երաշտութենեն վախ չունի՝ ամեն տարի առատ հունձք կուտա։ Շատ տեղերեն հոս կուգան՝ այս ապրանքեն դնելու համար։
Արտաքին բերքն է գողեր և ծովեզերքին վրա շուներու դիակներ։