Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամեն բաներեն, որ կեդրոնական անունը ունին, ինչպես Կեդրոնական վարչություն, Կեդրոնական սնտուկ, Կեդրոնական վարժարան, որ տակտվին չբացվեցավ։


Եթե այս զբոսարանեն չախորժեցար՝ ծովու վրա կառուցված և Աճեմ Տաղի ըսված զբոսավայրը գնա՛. հոն հանդարտ գլուխով կրնաս նստիլ, վասնզի հոն Թաղական Խորհուրդ չկա, և հետևապես, կռիվ ալ չկա։ Գլուխդ վեր ա՛ռ և սա պատուհանեն ներս նայե. տե՛ս սա կինը, որ աղքատ ըլլալուն պատճառավ բուտրա չէ կրցած առնել և ալյուր կը քսե երեսներուն. խե՜ղճ կնիկ...։ Քալե՛... նայե՛. սա գեղեցիկ աղջիկը հաքիքհիին հետ կը խոսի դրան առջև. ի՞նչ կը խոսի արդյոք... անշուշտ Հայկական խնդրույն վրա չխոսիր. կարմիր ներկ առած է առջի օրը և վճարելու դրամ չունի խեղճը... ի՜նչ խեղճություն։ Ահա քանի մը հայ երիտասարդ ձկնորսներ գինետունեն ելած՝ երգելով կուգան. մի՛ վախնար, ասոնք մարդու չեն դպչիր, պատվավոր կարծված անձերեն շատ պատվավոր են ասոնք, որ ստախոսություն, նենգություն և նախանձ բնավ չունին։ Ճանբադ շարունակե՛, և ահա Աճեմ Տաղի կոչված զբոսավայրը հասար։ Նստե՛ քիչ մը և եկող պարոններն և օրիորդները դիտե։ Ա՛ռ քեզի օրիորդ մը, որուն շրջազգեստը իյնալու վրա է, կերևի որ աղեկ կապած չէ... ահա կին մը, որ կուրծքը բացած՝ տղուն կաթ տալով կամաց-կամաց կուգա խնդալով... ասդին նայե՛, հարյուր տեսակ գույն կա սա կնկան հագուստներուն վրա։ Երիտասարդները կսկսին գալ։ Քում քաբուցին մեծավ մասամբ հոս կը հաճախե, ուր շատ մը նշանտուքներ և խոսկապներ տեղի կ՝ունենան ոչ պաշտոնապես: Երկու սեռերն հոս նշանացի կը խրրսին իրարու հետ երբ իրար. մե հեռու մնան, իսկ ականջե ականջ կը խոսին՝ երբ իրարու մոտ լինին. բնությունը կարծես երբեմն ականջն աղջիկներու այտերուն վրա դրած է, վասնզի երբեմն երիտասարդները այտերուն վրայեն կը խոսին, իրենց խոսքն դյուրավ լսելի ընելու համար։ Այս տեսակ խոսակցությունն շատերը քիչ մը տարօրինակ գտնելով՝ չեն ուզեր իրենց ընտանիքը հոն տանիլ։


Եթե նեղվեցար հոս՝ Պասմախանե կոչված զբոսարանը