Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Բայց թողունք իգական սեռն պատուհաններու առջև և մենք մեր գործին նայինք։


Ինչպես որ առանց փուշի վարդ չըլլար, այնպես ալ առանց կոյանոցի Քասըմ Փաշա չըլլար, և եթե վարդը սիրողն անոր փուշն ալ սիրելոլ է՝ Քասըմ Փաշա նստողն ինչո՞ւ անոր կոյանոցն չհարգե, մանավանդ որ սույն կոյանոցն եթե Բարիղ փոխադրվեր՝ տարին մեկ միլիոն ֆրանգ հասույթ կը բերեր...: Շահու անսպառ աղբյուր մէ այս կոյանոցն Եվրոպայի մեջ, բայց Բուրքիո մեջ ինչպես տաղանդն ու հանճարն՝ նույնպես այս կոյանոցն քաջալերություն չգտներ և շատ անգամ հալածման ենթակա է... թող զրուցեն թե Թուրքիո մեջ շահու աղբյուրները ցամքած են...


Եկուր սա նեղ փողոցեն վեր ելնենք և Հայոց թաղը մտնենք, որ Ենի Չեշմե կը կոչվի ճիշտ այն գիրքերուն պես, որոնք հարյուր հիսուն տարի առաջ տպված են և Նոր տպագրություն կը կրեն իրենց երեսը։


Սույն թաղին մեջ ութսունհինգ հայ ընտանիք կա, որ չորս հարյուր հիսուն հոգի կը պարունակե։ Ասոնց մեջ բնավ բարեպաշտ չգտնվիր, վասնզի երբ եկեղեցի երթաս՝ ուրիշ մարդ չես գտներ հոն, բայց միայն սուրբ Հակոբ Մծբնա հայրապետն։ Այս հայրապետն երեսը միշտ ծամածռած է. կերևի որ շատ բարկացած է թաղեցվույն, որ յուր քրիստոնեական պարտավորությունները չճանաչեր։ Ոմանք կըսեն թե թաղեցին տեղվույն տեմիր պաշ քահանային հետ աղեկ չըլլալով ուխտ ըրած է եկեղեցին ոտք չկոխել. տեմիր պաջ քահանան ալ ուխտ ըրած է եկեղեցիեն դուրս ոտք չկոխել. սակայն զարմանալի է, որ մեր ազգայինները երբ գինեպանի մը բարկանան բնավ ուխտ չեն ըներ գինետունը ոտք չկոխելու...


Եկեղեցվույն դեմը դպրոց մը կա սուրբ Մեսրոպյան վարժարան անվամբ։ Սուրբ Մեսրոպը հոն բավական կը տանջվի, առավոտե մինչև երեկո աշակերտներու արարոդ կը կերթունե, անոնց քալել կը սորվեցունե, անոնց վարտիքը կը քակե և կը կապե։ Խեղճ սուրբ Մեսրոպ. եթե տան մը մեջ սպասուհի երթար՝ չորս հարյուր դահեկան ամսական կառներ... մայրերն