Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անքուն մնալով կաշխատի և աղվոր հագվիլ կը սիրե, բայց հագուստը վայլեցնելու մեջ միշտ երջանիկ չէ։


Հոս շատ երբ մարդուս մորուքին կը խնդան, վասնզի այրերուն մեծ մասը սափրիչ են, մաս մալ կա, որ միշտ տխրադեմ է, վասնզի դարբին է և երկաթի հետ կաշխատի մինչև երեկո և փափուկ խնդիրներու մեջ մտնել չուզեր։ Երկու մասն ալ աշխատասեր և գործունյա են՝ երբ ածելիի և կռանի վրա է խնդիրը, իսկ երբ իրենց զավակներուն դաստիարակության վրա խոսք բացվի՝ այն ատեն անդամալույծ կը կտրին և պրոպատիկյա ավազանին մեջ նետվելու փափագ ալ չեն զդար։


Քասըմ Փաշայի օդը շատ աղեկ է բժիշկներու համար, քանի անգամ որ քոլերա եղած է մայրաքաղաքիս մեջ՝ Քասըմ Փաշայի մեջ ծնունդ առած է և ուրիշ թաղի մեջ մեռած է։ Շատ աղքատ բժիշկներ այս թաղին օղին շնորհիվ մեծ հարստություններ դիզած են։


Այս թաղին օդը ամառվան եղանակին մեջ միշտ լուծում կը պատճառե։ Թուրքո-ռուսական կռիվեն առաջ Արևելյան խնդրույն լուծում տալու համար դեսպանախորհուրդն այս թաղին ստորոտն ըրավ յուր նիստերը։


Այս թաղին մեջ օրենք մը կա, որով աղքատներուն խստիվ արգիլվւսծ է հիվանդ ըլլալը հարուստները միայն իրավունք ունին հիվանդանալու։ Անցյալներն աղքատ մը դիպվածով հիվանդացավ և թաղականին դիմեց, որ թուղթ մը առնե ու Փրկիչի հիվանդանոցը երթա։ Թաղական Խորհուրդն նկատելով, որ այս աղքատն օրինաց դեմ վարվելով հանդգնած է հիվանդ ըլլալու՝ զայն պատմելու նպատակավ ամբողջ վեց ամիս մերժեց անոր թուղթ տալ։ Աղքատին ճարը հատնելով տեղե մը տասը դահեկան ճարեց ու թաղականին տալով հաջողեցավ անկե թուղթ մը առնելու և այդ թուղթով Փրկիչ մտնելու։ Այս օրենքը շատ արդար է։ Թաղականը մոտերս ծանր տուրք մը պիտի սահմանե եղեր բոլոր այն աղքատներուն