Այս էջը սրբագրված է
համար, որ կը համարձակին օրենքն ոտնակոխ ընելով հիվանդանալ։
Այս թաղին գետն է այն նշանավոր ականն, որ Բերայեն կը վազե և այս թաղեն անցնելով ծովը կը թափի։ Այս գետին վրա զբոսարաններ շինված են, ուր կերթա թաղեցին՝ քիչ մը օդ առնելու և ծխախոտ ու կլկլակ քաշելով ժամանակ անցունելու։ Այս գետը կրնա նավարկելի ըլլալ, միայն թե ճամբորդներուն քիթը կտրելու է և կամ քիթը կտրած ճամբորդներ ճարելու է: