Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


եկեղեցի երթալու համար, ո՞չ ապաքեն նեղ ճանբան միշտ արքայություն կը տանի։ ժամանակավ այս թաղին մեջ ժողովուրդը մեծ ջերմեռանդություն ուներ յուր քալբաքին մեջ. քալբաքներուն վերնալեն ի վեր ժողովրդյան մեջ բարեպաշտությունն ալ վերացավ: Կրոնական ժողովը, տղայական խնդիրներով զբաղելով տղայական որոշումներ տալու տեղ պարտավոր էր ժողովուրդը եկեղեցասիրության վարժեցնելու համար անոր գլուխը քալբաք անցունել։ Տե՛ս սա եկեղեցին, ի՞նչ ճաշակով շինված է. այլ ի՞նչ օգուտ, մեջը հավատացյալեն ավելի փոշի կա և փոշիներն մաքրվելու համար դրան քով գոնե մեկ վրձին ալ չկա։ Թաղականներն ո՞ւր են... քահանաներն ի՞նչ կընեն, քարոզիչն ո՞ւր է... մի՛ հարցուներ. քահանաները իրենց քարոզչին հետ շաբաթը հինգ անգամ կռիվ կընեն և վեց անգամ կը հաշտվին։ Թաղեցվույն ժողովրդական մասը քահանաներու կողմը կը բռնե, իսկ ազնվական մասն՝ քարոզիչինր։ Ի՞նչ է ասոնց կռվույն պատճառը: Ի՞նչ կրնա ըլլալ կրոնականներու կռվույն պատճառն, կամ իրենց հուսացածին չափ մարդ չմեռնիր և կամ հարսանիք ու կնունք չըլլար, որով իրենց պյուտճեին հավասարակշռությունը կը կորսվի։ Միթե ասոնց պյուտճեն հավասարակշռելու համար ամեն օր մեռնելո՞ւ է, ամեն օր կին մ՝առնելու է, ամեն օր զավա՞կ ունենալու է։ Այո՛, եթե այս անկարելի է՝ Գերմանիայեն ելմտագետ մը բերելու է, որ կանոնավորե ասոնց պյուտնեն:


Այս թաղն ալ ունի երկու վարժարաններ, որոնց մեջ օր մը մեր թոռներու թոռները պիտի կրթվին՝ եթե պեշիքթաշցին հաջողի մինչև նույն օրը բարեկարգել յուր դաստիարակության շենքերը։ Պեշիքթաշցին, յուր վարժարանները կանոնավորելու համար, քսան տարին ի վեր դասատու կը փոխե, հոգաբարձու կը փոխե, գրասեղան կը փոխե, տնտես կը փոխե, գրիչ կը փոխե, թաղական կը փոխե, գիրք կը փոխե, և դարձյալ չհաջողիր. թող անգամ մ՝ալ դպրոցին աշակերտները փոխե, տեսնենք ի՞նչպես կ՝ըլլա եթե դարձյալ հուսացված արդյունքը չտեսնվի՝ այն ատեն հարկ կ՝ըլլա թաղեցվույն փո-