Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շատ լավ, ղրկեցե՛ք ձեր լրագիրն և այն թուղթը, բան մը կընենք։


— Սակայն չկարծեք, թե ես բաժանորդ գրելու նպատակով զձեզ տեսնելու եկա, քավ լիցի, այդ պզտիկությունը չեմ ընդունիր. բարեկամական պարտք մը կատարելու համար եկա զձեզ տեսնելու։


— Հայտնի բան է։


— Սնավ ձեր մտքեն չանցունեք, թե այս մարդը մեկ ու կես ոսկի փրցնելու համար զիս տեսնելու եկավ։


— Չեմ անցուներ։


— Վասնզի կանխել մը մուրացկան խմբագիրներ, որք Պոլիս եկողները կողոպտելու համար անոնց քովը կերթան և բաժանորդ կը գրեն զանոնք, ես այդ բանը չեմ կարող ընել, վասնզի բնությանս մեջ չկա... ես իբրև պատվավոր մարդ կուզեմ ապրիլ։


— Հասկցա, իբրև պատվավոր մարդ կուզեք ապրիլ։


— Ինձ հետ ձեր այս ունեցած տեսակցությունն ալ ուրիշի մի՛ զբուցեք, վասնզի տեսակ մը բախտախնդիր, չվառական անձեր կան, որք բանդագուշական կենսագրություններ կը գրեն և իմ անձնականությունս կը խծբծեն։


— Կը հասկնամ, անձնականությունդ կը խծբծեն։


— Օրինակի համար սա պարագային մեջ հանցանք մունիմ ես, զձեզ դիմավորելու եկա և խոստացա ձեր անունը լրագրույս մեջ հրատարակել, դուք ալ իբրև ողջամիտ ազգային մը բաժանորդ գրվեցաք, կաղաչեմ, ըսեք, ձեր կոկո՞րդը սխմեցի, որ ինձի բաժանորդ գրվիք։


— Ամենևին։


— Ատրճանա՞կ ցցուցի։


— Բնավ երբեք։


— Դանա՞կ քաշեցի։


— Ոչ բայց ուրիշ տեղեր ատրճանակ կամ դանա՞կ ցցունելո՞վ բաժանորդ կը գրեն։


— Ատ ըսել չեմ ուզեր, սա ըլլել կուզեմ, որ դուք ձեր հոժար կամքով բաժանորդ գրվեցաք։


— Այո՛։