Լա պել էլենի ներկայացում տրված է՝ Այաքսներու դերերը կատարելու համար պեշիքթաշցի դերասաններ փնտրված են։
Այրերը հոս շաբաթն երկու անգամ շապիկ կը փոխեն։ Երբ ազգասիրության վրա խոսք բացվի, կըսեն նախ բաղնիք և ապա ազգ։ Ասոնք, քիչ բացառությամբ, ժամերով սափրիչներու առջև կը նստին, և ածիլվելեն առաջ երեք ժամի չափ մազխիլով կը փեթտեն իրենց պեխերուն Հայրերն և կլոր ձև մը կուտան անոնց։
Դառնանք իգական սեռին։
Գեղեցիկ սեռն փողոցը քալած ժամանակը գետինը չնայիր, այլ երկինք և աս ալ թերևս յուր պարանոցն ցույց տալու համար։ Կիներն հոս մեծ ազդեցություն ունին իրենց էրիկներուն վրա, որոնք միշտ կիներուն ետևեն կը քալեն ըստ Ավետարանին՝ թե թողցէ այր զհայր և զմայր իւր և երթիցէ զհետ կնոք իւրոյ: Կիներն այրերու հնազանդելու տեղ այրերը կիներու կը հնազանդին։ Պեշիքթաշի կիները գեզեցիկ են, տանտիկին և տնաշեն. հոս բրինձի փոշին շատ հարգ չունի։ Պարզասիրությունն ալ քիչ հարգ ունի. վասնզի Պեշիքթաշի թաղն Բերայի շատ մոտ ըլլալով՝ թաղիս իգական սեռը շաբաթը գոնե մեկ անգամ Բերա կերթա և նոր ձևր կառնե տունը կը բերե։
Այս թաղին կիներն այրերեն ավելի ազգասեր են, բայց օրվան մեծ մասն իրենց հագուստ ձևելու և կտրելու հատկացուցած ըլլալով ժամանակ չեն գտներ աղջիկներու վարժարանն անգամ մը աչքե անցունելու։
Պզտիկ աղջիկներուն գալով ասոնք փողոցեն անցնողներե չտեսնվելւլ եղանակով մը պատուհաններուն առջևը կը նստին, և քովի տունը զարնվելուն պես՝ իրենց գլուխը պատուհանեն դուրս կը հանեն և դուռը զարնողը գլխեն մինչև ոտները քննելեն ետև վազելով վար կերթան, և յուրաքանչյուրն իրեն մորը կիմացունե, թե այս կազմով, այս հասակով, այս գույնով մեկը եկավ դրացվույն տունը։ Մայրերն շնորհակալություն հայտնելով այս փոքր դեսպաններուն՝ նորեն վեր կը